ՈՐՈՇՅԱԼ և ԱՆՈՐՈՇ ՀՈԴԵՐԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ և ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆ ԱՐԱԲԵՐԵՆՈՒՄ

Authors

  • Սյուզաննա Գյոզալյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/jos.2023.24.2.202

Keywords:

Որոշյալ հոդ, անորոշ հոդ, զրո հոդ, հոդի դիրք, արաբերեն, հայերեն, առկայացման քերականական կարգ, միջլեզվաբանական տիպաբանություն, քերականական արտահայտության միջոցներ

Abstract

Հայերենի և արաբերենի լեզվական համակարգերը մեծապես տարբերվում են իրարից, երկու լեզուները ծագում են երկու տարբեր լեզվաընտանիքներից․ հայերենը հնդեվրոպական լեզու է, իսկ արաբերենը պատկանում է սեմական լեզվախմբին։ Այդ է պատճառը, որ լեզվի ուսուցման և դասավանդման գործընթացում երկու լեզուների նմանությունները երբեմն անտեսվում են և շատ հաճախ շեշտվում են տարբերությունները: Սույն հոդվածի նպատակն է միջլեզվաբանական տիպաբանության համատեքստում անդրադառնալ որոշյալ և անորոշ հոդերի կառուցվածքային կիրառություններին ժամանակակից հայերենում և արդի գրական արաբերենում: Կիրառության հիմնական կանոնները քննարկելուց և ընդհանրացումների հանգելուց զատ հոդվածում անդրադարձ է կատարվում երկու լեզուների նմանություններին ու տարբերություններին և զուգահեռներ է տարվում դրանց միջև որակական մոտեցման միջոցով: Հոդվածի հիմնական նպատակն է ցույց տալ երկու լեզուներում որոշյալ /անորոշ հոդի կիրառության կառուցվածքային բազմաթիվ ընդհանրությունները: Նման մեթոդաբանության ձգտումն է ապահովել վերլուծական հիմք, որը կկապի ուսումնասիրվող լեզուն սովորողի մայրենի լեզվի հետ։ Ուսումնական գործընթացում նման հիմքի կիրառումը կհանգեցնի լեզվի ավելի արդյունավետ ընկալմանն ու առավել բնական յուրացմանը:

References

Աղայան Է․, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987

Աճառյան Հ․, Լիակատար քերականությոն հայոց լեզվի, Հ․ III, Երևան, 1957

Ասատրյան Մ․, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1982թ

Պետրոսյան Հ․, Անորոշ հոդը հայերենում, Երևան, 1960

Պետրոսյան Հ., Գալստյան Ս., Ղարագյուլյան Թ., Լեզվաբանական բառարան, Երևան, 1975

Ջահուկյան Գ․, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, Երևան, 1974

Карабекян С., Морфонологический анализ сегментов с танвином в арабском литературном языке, Востоковедеческий сборник, XVI, 1996, Ереван, стр. 223-229

Jalabneh A., Multiple Functions of the Nunation in the Arabic Syntax: A Minimalist Perspective. Disarat, Human and Social Sciences, V (36), No.(3), 2009

Kirtchuk, P., Definiteness, 3 pp. Encyclopedia of Linguistics. NY: Routledge, 2005

Lyons C., Definiteness, Cambridge University Press, 1999

Mulder, W. and Carlier Q., Definite articles, The Oxford Handbook of Grammaticalization, Chapter: Definite articles

Panda, A.K., The Definite Article, ‘THE’: The Most Frequently Used Word in World’s Englishes, Research Journal of English Language and Literature (RJELAL), Vol.2. Issue.3, pp.234-237

Ryding K. C., A Reference Grammar of Modern Standard Arabic, Cambridge University Press, 2005

Stempel R., Icrab, Tanwin and Status Constructus: Some Thoughts on the History of the Nominal Declension in Semitic and Arabic, Folia Orientalia VOL. 44, 2008, pp. 15-23

Downloads

Published

2024-06-03

How to Cite

Գյոզալյան Ս. (2024). ՈՐՈՇՅԱԼ և ԱՆՈՐՈՇ ՀՈԴԵՐԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ և ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆ ԱՐԱԲԵՐԵՆՈՒՄ. Արևելագիտության հարցեր, 24(2), 202–230. https://doi.org/10.46991/jos.2023.24.2.202