ՕՍՄԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱԼԻՖԸ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ․ ԱԲԴՈՒԼ ՄԵՋԻԴ ԵՐԿՐՈՐԴ
DOI:
https://doi.org/10.46991/jos.2023.24.2.311Keywords:
խալիֆայություն, Օսմանյան կայսրություն, իսլամ, աշխարհիկություն, Մուստաֆա Քեմալ, Աբդուլ ՄեջիդAbstract
Սկսած 1516 թվականից, երբ օսմանյան սուլթան Սելիմ Առաջինը ստանձնեց նաև մուսուլմանների հոգևոր առաջնորդի՝ խալիֆի տիտղոսը, դա դարձավ ժառանգաբար փոխանցվող տիտղոս Օսմանյան կայսրության տիրակալների համար և այն վերապահվեց Օսմանօղլուների սուլթանական տոհմին։ 1922 թ․ Օսմանյան սուլթանության վերացումից հետո խալիֆի տիտղոսը պահպանվեց մինչև 1924 թվականը և ըստ ավանդույթի փոխանցվեց նախկին թագաժառանգ Աբդուլ Մեջիդ Օսմանօղլուին, ով էլ դառնալու էր ոչ միայն օսմանյան, այլև ընդհանրապես վերջին խալիֆը։ 1924 թ․ մարտի 4-ին ԹԱՄԺ-ը ընդունում է որոշում խալիֆայության լուծարման, ինչպես նաև սուլթանական Օսմանօղլուների ողջ տոհի Թուրքիայից 24 ժամվա ընթացքում արտաքսման մասին։ Արդեն երկրից արտաքսված խալիֆը չի ընդունում ԹԱՄԺ որոշումը, այն համարում է ոչ լեգիտիմ ու մինչև իր կյանքի վերջ փորձում է որոշակի քայլեր անել: Սակայն 1944 թ․ Աբդուլ Մեջիդի մահով փաստացի դադարեց գոյություն ունենալ խալիֆայության ինստիտուտը նաև սիմվոլիկ առումով, որովհետև եթե 1924 թ․ Թուրքիայի խորհրդարանի որոշումից հետո գահընկեց խալիֆի անձով պայմանավորված այդ կառույցը դեռ պահպանում էր իր դե ֆակտո գոյությունը, ապա 1944 թ․ դա էլ ավարտվեց։ Խալիֆայության դե յուրե և դե ֆակտո ավարտը նաև Թուրքիայի հիմնադիր-նախագահ Մուսթաֆա Քեմալի սկսած պետության աշխարհիկացման պայքարում կարևոր դեր ունեցավ։
References
Հանթինգտոն Ս․, Քաղաքակրթությունների բախումը, Երևան, 2021։
Поцхверия Б., Ислам в турецкой конституции, Современная Турция: проблемы и решения (сборник статей), Москва, 2006.
Hurgronje S., Islam and Turkish Nationalism, Foreign Affairs, 1924, vol. 3, no. 1, pp. 61-77.
Altın Ş., Sürgündeki Son Halife Abdülmecid Efendi, İstanbul, 2015.
Ardakoç K., Hilafet Meselesi, İstanbul, 1955.
Bardakçı M., Şahbaba – Osmanoğulları’nın Son Hükümdarı VI Mehmed Vahideddin’in Hayatı, Hatıratı ve Özel Mektupları, İstanbul, 1998.
Kandemir F., Son Halifenin Son Günleri, İstanbul, 2015.
Karpat K., Osmanlı'dan Günümüze Elitler ve Din, İstanbul, 2009.
Kemal Atatürk, Nutuk, İstanbul, 2015.
Satan A., Son Halife Abdülmecid Efendi, İstanbul, 2016.
Zürcher E. J., Millî Mücadelede İttihatçılık, İstanbul, 2016.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Gor Hovhannisyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է:
Երրորդ կողմի թույլատրված կրկնակի օգտագործումը սահմանվում է հետևյալ օգտագործման լիցենզիայով.
Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC օգտագործողներին թույլ է տալիս պատճենել և տարածեք հոդվածլ ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են վերաձևակերպել, փոփոխել նյութը, հարմարեցնել այն տեքստին՝ հղում անելով
լիցենզիային։ Լիցենզիայի մանրամասները հասանելի են
https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ հասցեով:
Այս լիցենզիայի համաձայն հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է, սակայն
«Արևելագիտության հարցեր» ամսագիրը և Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ստանում են հոդվածը թղթային և էլեկտրոնային տարբերակով հրատարակելու և երրորդ անձնանց՝ բնօրինակին պատշաճ կերպով հղում անելու պայմանով այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու իրավունք տալուլ ոչ բացառիկ լիցենզիա: Համապատասխան մեջբերումը բնօրինակին սովորական հղումն է: Հեղինակների կամ հրատարակիչների թույլտվություն չի պահանջվում: