ՆԻԶԱՄԻ ԳԱՆՋԱՎԻԻ ՍԻՐԱՎԵՊԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/jos.2023.23.1.031Keywords:
Նիզամի Գանջավի, հնգամատյան, գրական առնչություն, սիրավեպ, «Խոսրով և Շիրին», «Լեյլի և Մեջնուն», հանգավորված արձակ, աշուղական պոեզիա, մոտիվ, հիշատակումAbstract
Գաղտնիք չէ, որ հայ-իրանական գրական առնչություններն ունեն դարերի պատմություն։ Դրանք արտահայտվում են հայ վիպական բանահյուսության մեջ Իրանի քաղաքական և պատմական կյանքում կարևոր դերակատարում ունեցած գործիչների գեղարվեստական կերպավորումներով, մատենագրության մեջ իրանական առասպելների, վիպական զրույցների հիշատակումներով, ինչպես նաև միջնադարյան տաղերգության մեջ պարսից պոեզիային բնորոշ լեզվաոճական և պատկերային համակարգի որոշ տարրերի կիրառմամբ։
Վերջինիս վկայություններից է Նիզամի Գանջավիի սիրավեպերի («Խոսրով և Շիրին», «Լեյլի և Մեջնուն») արձագանքը հայ գրական մշակույթում։ Թեև պարսից դասականի սիրավեպերը միջնադարում հայերեն չեն թարգմանվել, սակայն արդեն նոր շրջանի գրականության մեջ դրանք տեղ են գտել թարգմանությունների և գեղարվեստական տարաբնույթ մշակումների (լեգենդ, պոեմ, արձակ-պոեմ, բալլադ, բանաստեղծություն) տեսքով։ Պետք է նկատել, որ մատենագրության մեջ տեղ գտած վկայություններն ունեն սկզբնաղբյուրային նշանակություն։ Հայ գրական ավանդույթում նիզամիական սիրավեպերի մոտիվների և հերոսների վերաբերյալ հիշատակումներն ու գրական մշակումները խոսում են երկու ժողովուրդների սերտ շփումների, մշակութային և աշխարհայացքային ընդհանրությունների մասին։
Հոդվածում քննարկման ներկայացված թեման նիզամիական սիրավեպերի հայկական արձագանքների ուսումնասիրություն է, որում առկա նյութերի հիման վրա փորձ է արվում ցույց տալ հայ գրական մշակույթում դրանց դերը երկու ժողովուրդների պատմամշակութային շփումներում։ Խնդիրը հնարավորին ամբողջական ներկայացնելու միտումով այն դիտարկել ենք ժամանակային լայն ընդգրկմամբ, թեև յուրաքանչյուր փուլ կարող էր դառնալ առանձին ուսումնասիրության նյութ:
References
Աղաև Ա․, «Նիզամին, Գյոթեն և Շիլ¬լերը», Սովետական գրող, №1, Բաքու, 1941, 68-75։
Ավետիս Շահսուվարյան, «Շահնամեն և հայկական աղբյուրները (հայ և իրանական էպոսների ուսումնասիրություն)»,Երևան, 1967։
Ավետիք Իսահակյան, Ընտիր յերկեր, Յերկրորդ հատոր, Երևան, 1940։
Արամ Ղանալանյան, Հայ գրականությունը և բանահյուսությունը, Երևան, 1986։
Բաբկեն Չուգասզյան, Հայ-իրանական գրական առնչություններ (V-XVIII դդ․), Երևան, 1963
Գարեգին Լևոնյան, Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892։
Գեղամ Թարվերդյան, Հայ աշուղներ, Երևան, 1937։
Գեղամ Թարվերդյան, Հայ գուսաններ, Երևան, 1957։
Գեղամ Սարյան, Երկերի ժողովածու, հատոր երկրորդ, Երևան, 1969։
Գևորգ Ախվերդյան, Հայ աշուղներ, Թիֆլիս, 1903։
Լիլիթ Երնջակյան, Հայ-իրանական երաժշտական կապերի պատմությունից, Երևան, 1991։
Հասմիկ Կիրակոսյան, Գառնիկ Գևորգյան, Ալեքսանդր Մեծի կերպարի վերափոխումները հայ և պարսից գրական ավանդույթներում, Ակադեմիկոս Սեն Արևշատյանի իննսունամյակին նվիրված հայագիտական մի¬ջազ¬¬¬գա¬յին գիտաժողովի նյութեր (22-23 մայիս, 2019թ.), Երևան, Մատենադարան, 2020, էջ 138-148։
Հասմիկ Սահակյան, Հայ աշուղներ, (XVII-XVIII դդ), Երևան, 1961։
Հովհաննես Շիրազ, Երկեր, Երևան, 1984։
Ղևոնդ Ալիշան, Շնորհալի և պարագայ իւր, Վենետիկ, 1873:
Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, Երևան, 1983:
Մկրտիչ Խերանյան, Ֆարհադ, ավանդավեպ (ըստ Րաֆֆու), Երևան, 1941։
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն (թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություն¬ները՝ Ստեփան Մալխասյանցի), Երևան, 1990։
Մովսես Կաղանկատվացի, Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն (աշխատասիրությամբ՝ Վ. Վարդանյանի, խմբ. Ա. Սահակյանի), Երևան, 1989։
Նաղաշ Հովնաթան, Տաղեր, Երևան, 1983:
Նիզամի Գանջավի, Լեյլի և Մեջնուն, թարգմ․ Մ․ Խերանյան, Ս․ Տարոնցի, Երևան, 1974։
Նիզամի Գյանջևի, Խոսրով և Շիրին, արձակ փոխադր․՝ Գ․ Սևունց, Բաքու, 1941։
Նիզամի Գյանջևի, Յոթ գեղեցկուհի, Սովետական գրող, № 1, 2, 3, 1941, Բաքու։
Շավիղ Գրիգորյան, Հայ աշուղական գրականության պատմություն/դրվագներ, Երևան, 2003։
Սայաթ-Նովա, Տաղեր https://digilib.aua.am/book/320/325/6631/%D5%8F%D5%A1%D5%B2%D5%A5%D6
Սարգիս Հարությունյան, Իրանական հոգևոր մշակույթի արտացոլումները հայ գրականության մեջ, հոդվածաշար, հ․1-7, Իրան-նամէ, Երևան, 1993։
Սեբէոս, Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն, Թիֆլիս, 1913։
Վահան Տերյան, Բանաստեղծություններ, անտիպ էջերից, Երևան, 1940։
Վրթանես Փափազյան, Ընտիր երկեր, Երևան, 1951։
Տրդատ Պալյան, Հայ աշուղներ, ժողովրդական հայ երգիչներ, տաղասացք, Ա․ գիրք, Զմյուռնիա, 1911, Բ․գիրք, Իզմիր, 1914։
Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց (թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություն¬ները՝ Ստ. Մալխասյանցի), Երևան, 1986։
Газанфар Юсиф-оглы Алиев, Темы и сюжеты Низами в литературах народов Востока, Москва, 1985.
Газанфар Юсиф-оглы Алиев, Ранние христианские источники легенды о Хосрове и Ширин, «Советское востоковедение», № 6, 1957.
Газанфар Юсиф-оглы Алиев, Легенда о Хосрове и Ширин в литературе народов Востока, Москва, 1960.
Евгений Бертельс, Избранные труды, Низами и Физули, Москва, 1962.
Евгений Бертельс, Роман об Александре и его главные версии на Востоке, Москва, 1948.
Евгений Бертельс, Избранные труды, История персидско-таджикской литературы, Москва, 1960.
Сусан Заргамали, “Литературно-исторические предпосылки создания "хамсы" ("пятерицы") Амира Хосрава Дихлави”, Автореферат канд. дисс., Душанбе, 2013.
Игнатий Крачковский, Ранная история повести о Меджнуне и Лейли в арабской литературе, Избранные сочинение, т.2, Москва, 1956.
Евгений Костюхин., Александр Македонский в литературной и фольклорной традиции, М․, 1972.
Ṭabari, Abu Jaʿfar Mohammad B. Jarir, https://www.iranicaonline.org/articles/tabari-abu-jafar (17.08.2022).
Bala’mi, Tārixnāme-ye Tabari, jeld-e II, Tehrān, 1374/1996.
Seyyed Mohsen Hoseyni, Moγaddamei bar pišine-ye adab fārsi dar Gorjestān, tārix-e adabiyāt, šomāre-ye 78, 1395/2017.
Ferdowsi,Šāhnāme,(https://ganjoor.net/ferdousi/shahname/parviz/sh65/) (16.08.2020).
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Հեղինակ(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է:
Երրորդ կողմի թույլատրված կրկնակի օգտագործումը սահմանվում է հետևյալ օգտագործման լիցենզիայով.
Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC օգտագործողներին թույլ է տալիս պատճենել և տարածեք հոդվածլ ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են վերաձևակերպել, փոփոխել նյութը, հարմարեցնել այն տեքստին՝ հղում անելով
լիցենզիային։ Լիցենզիայի մանրամասները հասանելի են
https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ հասցեով:
Այս լիցենզիայի համաձայն հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է, սակայն
«Արևելագիտության հարցեր» ամսագիրը և Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ստանում են հոդվածը թղթային և էլեկտրոնային տարբերակով հրատարակելու և երրորդ անձնանց՝ բնօրինակին պատշաճ կերպով հղում անելու պայմանով այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու իրավունք տալուլ ոչ բացառիկ լիցենզիա: Համապատասխան մեջբերումը բնօրինակին սովորական հղումն է: Հեղինակների կամ հրատարակիչների թույլտվություն չի պահանջվում: