Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664
Գիտական հոդվածը գիտական արդիական ուսումնասիրություն է, որը, հիմք ընդունելով հիմնական աղբյուրները, ներկայացնում է հետազոտության արդյունքները՝ թե՛ տեսական, թե՛ փորձարարական՝ հավաքական գիտական գիտելիքների բացերը լրացնելու համար: ԵՊՀ գիտական հանդեսներն ընդունում են բացառապես կարևոր, կիրառական նշանակություն ունեցող արդիական հոդվածներ:
Գիտական հոդվածի կառուցվածքը.
Անկախ այն լեզվից, որով գրվել է հոդվածը՝ սկզբում նշվում է.
Անգլերեն լեզվով վերնագիրը: Վերնագիրը պետք է արտահայտի հոդվածում քննարկվող խնդիրների էությունը՝ օգտագործելով հնարավորինս փոքր թվով բառեր:
Հեղինակ(ներ)ի անուն անգլերեն լեզվով՝ փակագծերում նշելով համապատասխան հաստատությունը:
Եթե հոդվածը գրվել է համահեղինակությամբ, ապա հեղինակների անունների թվարկումը հոդվածում պետք է տրվի նրանց ներդրմանը համապատասխան: Անուններից հետո նոր տողում նշվում են ակադեմիական e-mail հասցեները:
Աշխատանքի ֆինանսավորման աղբյուրը (եթե առկա է) նշվում է հոդվածի սկզբում՝ վերնագրից հետո, հավասարեցումն ըստ կենտրոնի, տառաչափը՝ 10 (օրինակ՝ «Հետազոտությունն անցկացվել է…..(պրոյեկտ/նախագիծ №……)-ի ֆինանսական աջակցությամբ»:
Ամփոփում անգլերեն լեզվով: (250-300 բառ): Ամփոփումը հոդվածի հիմնական դրույթների համառոտ նկարագրությունն է: Այն պետք է ներառի հոդվածի առարկան, խնդիրերը, նպատակը, հետազոտության մեթոդներն ու արդյունքները: Ամփոփումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.
Հանգուցային բառեր անգլերեն լեզվով(5-10): Պետք է օգտագործել բառեր, բառակապակցություններ(ոչ ավելի, քան 2 բառից բաղկացած), տերմիններ, հասկացություններ, որոնք կօգնեն ընթերցողին ավելի արագ գտնել հոդվածը որոնման համակարգերի միջոցով:
Բուն հոդվածը (նախընտրելի, բայց ոչ պարտադիր լեզու՝ անգլերեն) ունի հետևյալ կառուցվածքը.
Ներածություն (հետազոտության հիմնավորումը, կարևորումը): Ներածությունը պետք է պարունակի նախնական տեղեկություններ կամ հիմնահարցի նախապատմությունը, որոնք անհրաժեշտ են ընթերցողին հոդվածը հասկանալու համար: Այն պետք է ներառի հետազոտության նպատակը, խնդիրները, հետազոտական հարցը, դրա նշանակության հիմնավորումը, այդ հարցի վերաբերյալ գրականության մշակվածության ու վերլուծության աստիճանը, հեղինակի նախնական վարկածը և մեթոդները, որոնք կիրառվում են ուսումնասիրության մեջ՝ հիմնավորելու կամ մերժելու առկա տեսակետները, ինչպես նաև աշխատանքային պլանը, հետազոտության տեսական և գործնական նշանակությունը:
Ներածության մեջ.
Տեսական հիմքեր, մեթոդներ և նյութեր: Հոդվածում պետք է հստակ նկարագրվի, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչ մեթոդներ են կիրառվել ուսումնասիրության արդյունքները ստանալու համար: Ենթավերնագրերը պետք է արտացոլեն հետազոտական գործընթացի տարբեր փուլերը:
Հետազոտության արդյունքներ (գիտական նորույթը): Հետազոտության արդյունքները տրվում են առանց մեկնաբանության: Ենթավերնագրերը պետք է օգտագործվեն յուրաքանչյուր նորույթ առանձին արտացոլելու համար:
Արդյունքները պետք է ներկայացվեն տրամաբանական հերթականությամբ, այսինքն՝ ըստ նշանակության, որը կարող է չհամընկնել տեքստում դրանց ներկայացման կարգին: Արդյունքները նկարագրելիս պետք է գործածել անցյալ ժամանակի բայաձևեր, իսկ թվերը և աղյուսակները նկարագրելիս՝ ներկա:
Գրաֆիկներ և աղյուսակներ: Գրաֆիկները(ներքևում նշել՝ <<նկար>> և վերնագրել) և աղյուսակները(վերևում նշել՝ <<աղյուսակ>> և վերնագրել) պետք է ներկայացվեն պատշաճ կերպով և համարակալմամբ:
Եզրակացություններ: Եզրակացությունները պետք է շարադրվեն ըստ կարևորության: Անհրաժեշտ է համեմատել հեղինակի ստացած արդյունքներն այլ ուսումնասրությունների արդյունքների հետ: Ստացված եզրահանգումները այլ հեղինակների տեսակետներին հակասելու դեպքում պետք է նշվեն պատճառները:
Հեղինակը պետք է նշի, թե ինչ գործնական կիրառություն կարող են ունենալ հետազոտության արդյունքները: Եթե արդյունքները վերջնական չեն, նպատակահարմար է առաջարկել, թե հետագայում ինչ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ կատարել:
Գրականության ցանկ(նշել <<Գրականություն>>, հավասարեցումը՝ մեջտեղից): Գրականության ցանկում պետք է տրվեն միայն գիտական սկզբնաղբյուրներ: Վիճակագրական տվյալների, փաստաթղթերի, հաշվետվությունների, համացանցային ոչ գիտական աղբյուրների հղումները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով: Ցանկը պետք է լինի այբբենական (սկզբում նշելով հոդվածի լեզվով տպագրված գրականության աղբյուրները, այնուհետև՝ այլալեզու) և համարակալված: Գրականության ցանկում պետք է նշված լինեն հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատության անվանումը, հրատարակման վայրը, թվականը, ընդհանուր էջերի քանակը կամ օգտագործված տեղեկատվության էջերը, առկայության դեպքում՝ doi: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին, եթե առկա է՝ doi-ն:
Գրականությունից հետո տեղադրվում են հոդվածի ամփոփումները հոդվածի բնօրինակի լեզվով, հայերեն հոդվածների դեպքում՝ նաև ռուսերեն լեզվով(ներառելով հոդվածի վերնագիրը, հեղինակների ազգանունը, ինիցիալները, անոտացիան(250-300 բառ), հանգուցային բառերը (5-9 բառ):
Տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին: ԱԱՀ, հաստատություն, պաշտոն, գիտական աստիճան/կոչում, հասցե, հեռախոսահամար:
Խմբագրությունն ընդունում է մինչև 12 հազար նիշ (մոտ 8 էջ) ունեցող հոդվածներ՝ բացատներով (ներառյալ հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփումները, հղումները, հանգուցային բառերը, գրականության ցանկը): Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել OJS համակարգի միջոցով (journals.ysu.am):
Նյութերը ներկայացվում են «MS Word for Windows»-ի էլեկտրոնային ձևաչափով՝ Unicode կոդավորմամբ, տառաչափը` 12, տողերի միջև հեռավորությունը`1:
Խմբագրություն ուղարկված և նախնական ստուգում անցած բոլոր հոդվածները ենթակա են պարտադիր գրախոսման: Խմբագրությունը կազմակերպում է կույր գրախոսություն. գրախոսներն ու հեղինակները անանուն են: Բոլոր գրախոսները գիտնականներ են և գրախոսվող նյութի թեմային առնչվող հրապարակումների, հետազոտությունների հեղինակ: Գրախոսությունների արդյունքի հիման վրա խմբագրակազմը որոշում է կայացնում նյութը հրատարակելու վերաբերյալ: Գրախոսը պարտավոր է հետևել գիտական օբյեկտիվության և վարվելակարգի սկզբունքներին.
Գրախոսման արդյունքների հիման վրա խմբագրությունը կայացնում է երեք հնարավոր որոշումներից մեկը.
Խմբագրությունը տեղեկացնում է հեղինակին որոշման մասին՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով պատճառաբանված մերժումը: Հեղինակն իրավունք չունի պահանջելու գրախոսի տվյալները և վիճարկելու արդյունքը՝ առանց հիմնավոր փաստարկների:
Կայքում մուտքագրված անուններն ու էլ. հասցեները կօգտագործվեն բացառապես նշված նպատակների համար և հասանելի չեն լինի որևէ այլ հարթակում:
Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664