Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664
«Արդի հոգեբանություն» միջազգային հետազոտական հանդեսը բաց հասանելիության գիտական ամսագիր է, որը տարեկան երկու անգամ(գարնանը/աշնանը) հրատարակում է հոգեբանության տարբեր ոլորտներին վերաբերող հոդվածներ։ Հանդեսը դարձել է այլ երկրների գիտական համայնքների և համալսարանների ակտիվ անդամ, ինչպես նաև հանդիսանում է կամուրջ հետազոտողների և գործնական հոգեբանների միջև:
"Արդի հոգեբանություն"-ը հիմնվել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական հոդվածների հրատարակման երկարամյա պրակտիկայի վրա: Այն 2007 թվականից տպագրվող «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» և «Փորձարարական հետազոտությունները հոգեբանության մեջ» միջազգային գիտաժողովների գիտական հոդվածների տրամաբանական շարունակությունն է։
«Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը՝
Հանդեսի հիմնական խնդիրներն են.
Հանդեսում ներկայացված գիտական խնդիրների կարգավիճակը համապատասխանում է հասարակության և անհատի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին։ Քննարկված հարցերի շրջանակը շատ լայն է և բազմազան։ Ամսագիրը լույս է տեսնում տարին երկու անգամ և առաջարկում է արժեքավոր և նորարարական հոդվածներ: Ամսագրի բազմազգ խմբագրական թիմը ողջունում է նորարական և արժեքավոր նյութերը:
ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼՈՒԹՅՈՒՆ
Կայքում մուտքագրված հեղինակների անձնական տեղեկությունները և էլ. հասցեները կօգտագործվեն բացառապես նշված նպատակների համար և հասանելի չեն լինի որևէ այլ հարթակում:
Էթիկական սկզբունքներով առաջնորդվելիս մենք հաշվի ենք առնում միջազգային լավագույն փորձը: Խմբագրական խորհրդի կողմից անընդունելի են ցանկացած էթիկական խախտում և գրագողության ցանկացած տեսակ: Հեղինակները, ստանձնելով հոդվածներ ներկայացնելու պարտավորություն, հաստատում են, որ դրա բովանդակությունը բնօրինակ է, և ներկայացված հոդվածը ոչ մի այլ տեղ չի տպագրվել։
Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664