ՏՎՅԱԼԱՀԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.027

Keywords:

Տվյալահեն որոշումներ, Մարդկային ռեսուրսների կառավարում, անձնակազմի վերլուծություն, հավաքագրում, ՄՌԿ մետրիկաներ

Abstract

Ներկա ժամանակներում կազմակերպության, ինչպես նաև անձնակազմի բնականոն գործունեության պահպանման և զարգացման համար կարևոր է հետևել ՄՌԿ և ՏՏ ոլորտների նորարարական զարգացումներին, ինչպես նաև  կիրառել ժամանակակից մոտեցումներ անձնակազմի և կազմակերպության կառավարման գործընթացում։

Հոդվածն նպատակն է տեսական վերլուծության միջոցով ուսումնասիրել անձնակազմի վերլուծության զարգացման ուղին, վերջինիս հիմնական առանձնահատկություններն ու կիրառման հնարավորությունները անձնակազմի և կազմակերպության կառավարման գործընթացի բարելավման համատեքստում։ Անձնակազմի վերլուծությունը անձնակազմի կառավարման և կազմակերպության գործընթացների բարելավման տվյալահեն մոտեցում է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման հիմքում կիրառել տարբեր աղբյուրներից հավաքագրված և մշակված տվյալները, ինչպես նաև դրանց վերլուծության արդյունքները։  Հոդվածում նկարագրվում է անձնակազմի վերլուծության ուղղության ծագումն ու զարգացումը, դրանում կիրառվող տվյալների վերլուծության տեսակները, ինչպես նաև  ՄՌԿ տարբեր, մասնավորապես, հավաքագրման և աշխատակիցների պահպանման գործընթացներում անձնակազմի վերլուծության կիրառման հնարավորութունները՝  ներկայացնելով մի շարք խոշոր կազմակերպությունների հաջողության օրինակները։ Անձնակազմի վերլուծության գործիքակազմի և արհեստական բանականության կիրառությունը թույլ է տալիս ոչ միայն դուրս բերել ՄՌԿ մետրիկաներ և ստանալ պատկերացում կազմակերպության ներկա վիճակի վերաբերյալ, այլև իրականացնել կանխատեսող վերլուծություններ, հասկանալ զարգացման և աճի դինամիկան ու ուղղությունը, ինչպես նաև մշակել ցանկալի նպատակին հասնելուն ուղղված ռազմավարություն։

Տեսական վերլուծության արդյունքները  և նկարագրված օրինակները վկայում են մարդկային ռեսուրսների և կառավարման ոլորտում անձնակազմի վերլուծության հնարավորությունների կիրառման կարևորության մասին։ Այն թույլ է տալիս կառավարման գործընթացում կայացնել տվյալահեն որոշումներ, առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացը, օբյեկտիվորեն դուրս բերել ՄՌԿ  ոլորտում առկա խնդիրները և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները՝ մշակելով դրանց հաղթահարմանն ու կազմակերպության զարգացմանն ուղղված ռազմավարություն։

References

Карпов, А. В. Психология принятия решений в профессиональной

деятельности : учебное пособие / А. В. Карпов ; Яросл. гос. ун-т им.

П. Г. Демидова. – Ярославль : ЯрГУ, 2014. – с. 6-10.

Galstyan A., Matematikakan vichakagrutyan metodnery hogebanakan

hetazotutyunnerum, Yerevan, 2015.

Ferrar J, Green D., Excellence in People Analytics, 2021, 340 p.

Isson J. P., Harriott J. S., People Analytics in the Era of Big Data. P. 91-92.

Jobs of the Future: Data Analysis Skills. SHRM, November 2016

Nocker M., Sena V., Big Data and Human Resources Management: The

Rise of Talent Analytics, Soc. Sci. 2019, 8(10), 273.

Vupen E. v., The basic principles of People Analytics, AIHR Academy, May 2019.

Waters S., Streets V., McFarlane L., Johnson-Murray R., The Practical

Guide to HR Analytics. P.144-145

Downloads

Published

2023-05-30

How to Cite

Գևորգյան Ա. (2023). ՏՎՅԱԼԱՀԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. Արդի հոգեբանություն, 6(1(12), 27–38. https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.027

Issue

Section

Articles