ԱՆՁԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՐՄԱՆ ԵՎ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՀԵՌԱՀԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Authors

  • Ալբերտ Զուրաբյան ԵՊՀ, ԻՄ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.096

Keywords:

Մասնագիտական գործունեություն, ՏՏ, դրդապատճառներ, ճգնաժամային իրավիճակ, այրում, առցանց (օնլայն) ձևաչափ, հիբրիդային գործունեության

Abstract

COVID-19 համաճարակի տարիները փոխել են մեր ապրելակերպը: Այս առումով շատ ընկերություններ անցել են աշխատանքի հեռավար ձևաչափի, ինչը նրանց առջև նոր խնդիրներ ու մարտահրավերներ է դրել։ Այդ մարտահրավերներից մեկը ՏՏ օգտագործման պայմաններում մասնագիտական անվտանգության ապահովումն է։

Այսօր մասնագետի անձի անվտանգությունը մնում է գերակա խնդիր բոլոր կազմակերպությունների համար, և ՏՏ օգտագործումը, այս համատեքստում, դառնում է ավելի կարևոր: Աշխատանքի շրջանակներում մենք անդրադարձել ենք մասնագիտական անվտանգության հոգեբանական ասպեկտներին, որոնք COVID-19 համաճարակի պայմաններում ՏՏ հանպատրաստից ներդրման առումով դարձել են ավելի նշանակալի։

Մեր կողմից փորձ է արվել ուսումնասիրել COVID-19-ի համաճարագային և հետհամաճարագային պայմաններում մասանգիտական գործունեության դասական մոդելի հարկադրաբար փոփոխման ենթարկված սուբյեկտների գործունեության ծավալման դրդապատճառները, դիտարկելով դրա ազդեցությունը հոգեբանական այրման ձևավորման վրա։

Ըստ այդմ, հետազոտության նպատակն է ուսումնասիրել մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում դրդապատճառների ազդեցությունը առցանց (օնլայն) ձևաչափով աշխատող ուսուցիչների և ՏՏ մասնագետների շրջանում հոգեբանական այրման ձևավորման վրա:

Հետազոտության նպատակին հասնելու համար առաջադրել և լուծել ենք հետևյալ խնդիրները․

  1. առանձնացնել ու հիմնավորել մասնագիտական գործունեության սուբյեկտի անվտանգության վրա ազդող հավանական հոգեբանական գործոնները
  2. պարզաբանել ՏՏ լուծումների ներդրման ազդեցությունը մասնագիտական գործունեության սուբյեկտի անվտանգության վրա
  3. պարզաբանել դրդապատճառների ազդեցությունը առցանց գործունեություն իրականացնող մանկավարժների և ՏՏ մասանգետների հոգեբանական այրման ձևավորման վրա

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են Ա․Ա․ Ռուկավիշնիկովի կողմից մշակված հոգեբանական այրման համախտանիշի դուրսբերման մեթոդիկան և Ա. Ռեանաի կողմից փոփոխված Կ. Զեմֆիռի «Մասնագիտական գործունեության մոտիվացիայի ուսումնասիրման» մեթոդիկան։

Հետազոտության արդյունքները թույլ տվեցին հստակ նշել, որ դասականից առցանց գործունեության հանպատրաստից անցում կատարած մանկավարժների և ՏՏ մասնագետների մոտ, անկախ առկա դրդապատճառների բնույթից, նկատվում են հուզական այրման բարձր ցուցանիշներ, սակայն արտաքին դրական կամ ներքին դրդապատճառներ ունեցող ՏՏ ոլորտի մասնագետների մոտ այդ ցուցանիշները մեղմ են արտահայտված։

References

Maslach С., Leiter М.P. The truth about burnout: How organization causes personal stress and what to do about it.San Francisco, CA: Jossey-Bass, 1997. 200р.

Агузумцян Р. В., Папоян В. Р., Галстян А. С., Мурадян Е. Б., Саргсян Д. Ю., Амирян Ц. С. - Психологическая безопасность личности в профессиональной деятельности; Актуальные проблемы психологии труда, инженерной психологии и эргономики / Москва : Институт психологии РАН, 2018. – 568 с. URL: https://clck.ru/33kGtz

Бодров В.А. Психология профессиональной пригодности – М.: ПЕР СЭ, 2001 – 511 с.

Иванова Е.М. Основы психологического изучения профессиональной деятельности. – М.: 1987. – С. 76.

Куликова Е. А., Путякова А. Д. Оценка и анализ случаев травматизма на железнодорожном транспорте // Безопасность и охрана труда на железнодорожном транспорте. – 2017. – № 2. – С. 12–21.

Маркова А. К. Психология профессионализма. М., 1996.

Маслоу А. Г. Мотивация и личность. Пер. с англ. СПб.: Евразия, 1999.

Сейтешев А.П. Профессиональная направленность личности. Теория и практика воспитания. – Алма-Ата: 1990. – С. 89.

Шадриков В.Д. Проблемы системогенеза профессиональной деятельности. – М.: 1982. – С. 32 – 48.

Downloads

Published

2023-05-30

How to Cite

Զուրաբյան Ա. (2023). ԱՆՁԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՐՄԱՆ ԵՎ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՀԵՌԱՀԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. Արդի հոգեբանություն, 6(1(12), 96–106. https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.096

Issue

Section

Articles