ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.082

Keywords:

Գրիգոր Տաթևացի, հոգեբանություն, հոգի, մարմին, արդարության սկզբունք, հոգու բուսական, զգայական և բանական մասեր, հոգու զորություններ, հոգու բանական և անբան մասեր

Abstract

 

Հոդվածում վերլուծվում են միջնադարյան նշանավոր հայ աստվածաբան-փիլիսոփա Սուրբ Գրիգոր Տաթևացու  /1346-1409/ հոգեբանական հայացքները։ Հեղինակ կարծիքով՝ Տաթևացին որպես սքոլաստիկ մտածող ընդհանրապես տարբեր, մասնավորապես հոգուն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ ձգտում է համադրել  կրոնաաստվածաբանական ու փիլիսոփայական դրույթները։ Տաթևացին մի կողմից մերժում է մարդուն իր հոգու հետ նույնացնող պլատոնյան  և մարդուն միայն մարմին ներկայացնող նյութապաշտական, իսկ մյուս կողմից՝ մարդուն երկու առանձին բնությամբ ներկայացնող դուալիստական տեսակետները։ Մարդը հոգու և մարմնի միասնություն է, և թեև դրանք իրենց բնությամբ, հատկություններով և դերակատարումներով տարբեր են, սակայն  կազմում են մեկ միասնական բնություն։ Թեև նա արժեքային առումով առավելությունը տալիս է հոգուն, այնուհանդերձ, կարծում է, որ մարդը կատարյալ է հոգու և մարմնի միասնությամբ և հոգու ու մարմնի հարաբերությունը պետք է խարսխված լինի արդարության սկզբունքի վրա։ Հայ մտածողը, հակադրվելով հոգու և մարմնի արժևորման հարցում ծայրահեղ  տեսակետներին (պլատոնական, ճգնավորական), որոնք մարմինը համարում են մեղքի և չարիքի պատճառ, պաշտպանում է հոգու և մարմնի միասնության արիստոտելյան մոտեցումը, ինչը նշանակում է մարմնի «իրավունքների»  փաստացի ճանաչում և մարդու փրկության գործում դրա դերի կարևորում։

Author Biography

Սեյրան Զաքարյան, Երևանի պետական համալսարան

փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ

References

See Arevshatyan С. S. Philosophical views of Grigor Tatevatsi, Yerevan, 1957(in Russian).

Zakaryan S. A., Philosophers of Tatev University, Yerevan, 2018, p. 132-237(in Armenian).

Krikorian M. K. Grigor of Tatev. A Great Scholastic Theologian and Philosopher (XIVth c.), «Haigazian Armenian review», v. 9, Beirut, 1981.

St. Grigor Tatevatsi. Summer volume of "Book of Sermons", Constantinople, 1741, (in Armenian).

St. Grigor Tatevatsi. The Book of Questions, Constantinople, 1729, (in Armenian).

St. Grigor Tatevatsi. Winter volume of "Book of Sermons", Constantinople, 1740, (in Armenian).

St. Grigor Tatevatsi, Commentary on Psalms (brief version), Yerevan, 1993, (in Armenian).

Downloads

Published

2023-05-30

How to Cite

Զաքարյան Ս. (2023). ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ. Արդի հոգեբանություն, 6(1(12), 82–95. https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.082

Issue

Section

Articles