ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ՝ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2023.6.1.003Keywords:
բիհեվիորիզմ, կոգնիտիվ հոգեբանություն, ինֆորմատիզացիա, հոգեբանական սահմանափակումներ և դրանց հաղթահարման ուղիներAbstract
Հոդվածը նվիրված է հոգեբանական գիտության զարգացման տեսական հիմնախնդիրներին։ Բիհեվիորիզմի քննադատության հիման վրա ձևավորվեց մի նոր գիտական ուղղություն՝ կոգնիտիվ հոգեբանությունը, որի զարգացմանը նպաստեց նաև համակարգչային տեխնիկայի ի հայտ գալը։ Հոդվածում քննարկվել և վերլուծվել են տարբեր գիտնականների մոտեցումները` հասկանալու, նկարագրելու և բացատրելու մարդու հոգեբանական բաղադրիչները։ Հատկապես ընդգծվում է
այնպիսի հոգեբանական կատեգորիաների կարևորությունը, ինչպիսիք են գիտակցությունը, անգիտացականը, ինտուիցիան և այլն, որոնք մինչ այժմ էլ բավարար հետազոտված չեն։ Քննարկվում են տեսական և փորձարարական հոգեբանության զարգացման ուղիները կոգնիտիվ հոգեբանության տեսանկյունից, ընդունելով հետևյալը որպես հիմնական գերիշխող մոդել` գլխուղեղի կողմից ինֆորմացիայի ընդունումը, վերամշակումը և որոշումների կայացման գործընթացը դիտարկել համակարգչային տեխնիկայի զարգացման և ծրագրավորման նորագույն ձեռքբերումների տիրույթում։
Բիհեվիորիզմը փոխարինվեց ինֆորմացիոն հոգեբանությամբ, իսկ հոգեբանության արագ զարգացող և գործնական ուղղվածություն ունեցող ուղղությունները առնչվեցին որոշակի սահմանափակումների։ Հոդվածում նաև ցուցված են խորքային, արմատավորված սահմանափակումները։
Հոգեբանության՝ սկսած գիտական ուղղության կայացման ակունքներից, հիմնական կիզակետը համարվել է անձը՝ իր հիմնական բաղադրիչներով և ակտիվությամբ։ Հոդվածում մանրակրկտորեն դիտարկվում են տարբեր ժամանակներում գիտնականների տարատեսակ մոտեցումները և մարդկային հոգեբանության ճանաչման բնույթը, գործունեությունն ու տարբեր իրավիճակներում վարքագծային ակտիվությունը, հուզական և կամային դրսևորումները։
Ժամանակագրական էքսկուրսը հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնելու հոգեբանական գիտության զարգացման սահմանափակումների բնույթը և քննարկելու սահմանափակումների հաղթահարման որոշ ուղիներ։Հիմնախնդրի լուծման ուղիներըից մեկը դիտարկվեց գլխուղեղի ակտիվության հոգեֆիզիոլոգիական մեխանիզմների առավել համակարգված և խորքային ուսումնասիրությունը' կիրառելով գիտատեխնիկական ժամանակակից հնարավորությունները։ Մյուս ճանապարհը ,որը հիմնված է տարբեր գիտաճյուղերի ինտեգրման վրա (օրինակ կոգնիտիվ նեյրոկենսաբանությունը), մարդու հոգեֆիզիոլոգիական տարբեր բնութագրիչների համալիր ուսումնասիրությունն է։ Նմանատիպ մոտեցումները կուղղորդեն գտնելու այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են գիտակցությունը, ենթագիտակցությունը, ինտուիցիան, ստեղծարարությունը, նաև ձևավորելու հոգեբանության նոր պարադիգմաներ։
References
Аллахвердов В. М. Таинственная прелесть сознания. // Собр. соч., т.7. СПб. 2021
Аллахвердов В. М., Кармин А. С., Шилков Ю. М. Принцип идеализации // Методология и история психологии. 2007. Вып. 2. С. 147—162.
Аллахвердов В. М., Карпинская В. Ю. Порог осознания как эмпирическая данность и как логическая неизбежность // Психологический журнал, 2021, т.42,6, 14-24.
Аллахвердов, В.М. Психология в контурах процесса познания. Ученые записки Инсти-тута психологии РАН. 2022. 2, 4(6) (дек. 2022), 83–97.
Аронсон Э. и др. Почему человек ведет себя так, а не иначе. СПб., 2008
Бернштейн Н. А. Очерки по физиологии движений и физиологии активности. М., 1966.
Дарвин Ч. Избранные письма. М., 1950.
Кант И. Сочинения. Т. 3. М. 1966
Лихи Т. История современной психологии. СПб., 2003
Миллер Дж. Когнитивная революция с исторической точки зрения // Вопросы психоло-гии. 2005. № 6. С. 104—109.
Найссер У., Хаймен А. (ред.) Когнитивная психология памяти. СПб., 2005
Фаликман М. В. Принцип предсказывающего кодирования в современных когнитив-ных исследованиях. Вопросы психологии. 2021. Т. 67. № 2
Baars B. The cognitive revolution in psychology. N.Y. 1986
Bargh J. A., Ferguson M. J. Beyond behaviorism: Оn the automaticity of higher mental pro-cesses // Psychological Bulletin. 2000. Vol. 126 (6).
Hohwy J. Prediction error minimization in the brain. // Routledge Handbook to the Compu-tational Mind. M. Sprevak and M. Colombo (eds.). Oxford, 2018:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Arsen Lokyan, Victor Allakhverdov, Ruben Aghuzumtsyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.