ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՍԹՐԵՍԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿԻՉ ՎԱՐՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.003Keywords:
մարզիկ, թայ-բռնցքամարտիկ, սթրեսակայունություն, վարք, ինքնավերահսկիչ, լարվածություն, ռազմավարություն, ռեսուրսներ, խնդիր, իրավիճակAbstract
Ամփոփագիր։
Հոդվածը նվիրված է սպորտի հոգեբանության զարգացման ժամանակակից հիմնախնդիրներին։ Ժամանակակից մարդու կյանքը կապված է սթրեսների և սթրեսակայունության հետ, որոնք արտացոլվում են առօրյա կյանքում, այդ թվում նաև սպորտում։
Սթրեսը հաղթահարելու հաջող ուղիների յուրացումը չափազանց կարևոր է մարզիկի համար: Սպորտը (սպորտային գործունեությունը), ըստ էության, սթրեսային է, և ինչպես բարձրակարգ, այնպես էլ սկսնակ թայ բռնցքամարտիկների մոտ է, որ մարզումների և մրցումների ժամանակ հավասարապես ենթարկվում են սթրեսային ազդեցության և կարիք ունեն համապատասխան հոգեբանական օգնության [2;8]:
Գրեթե բոլոր թայ բռնցքամարտիկները գտնվում են բարձր կամ արտահայտված սթրեսի վիճակում։ Միևնույն ժամանակ, տղամարդիկ և կանայք, սպորտային գործունեության ընթացքում, հավասարապես ենթակա են սթրեսի: Նման մարզիկները, սթրեսը հաղթահարելու համար, իրենց գործունեության ընթացքում լայնորեն կիրառում են մի քանի ինքնավերհասկիչ վարքի ռազմավարություններ, ավելին, նրանցից շատերը հասնում են արտահայտվածության բարձր մակարդակի:
Աշխատանքում փորձ է արվել բացհահայտել սթրեսակայունության և ինքնավերահսկիչ վարքի ձևավորման դրսևորման առանձնահատկությունները մուայթայ մարզաձևով զբաղվող մարզիկների մոտ, ուսումնասիրել սթրեսակայունության և ինքնավերահսկիչ վարքի փոխադարձ կապը և վարքի ձևավորման և դրսևորման առանձնահատկությունները։
Կազմակերպվել է փորձարարական հետազոտություն նշված մարզաձևի մարզիկների սթրեսակայունության դրսևորման ուսումնասիրման համար [1]։ Ուսումնասիրությունների համար կիրառվել են դիտումներ, թեստավորումներ և տվյալների մշակման մեթոդներ, որոնց արդյունքում կատարվել են կարևոր եզրահանգումներ։ Հետազոտվող խմբերում բացահայտվեցին թայ բռնցքամարտիկների միջև սթրեսակայունության և ինքնավերահսկիչ վարքի տարբեր դրսևորումներ։ Մարզիկների մոտ բարձր լարվածություն է նկատվել դրական վերագնահատման և սոցիալական աջակություն որոնելու ինքնավերահսկիչ վարքի նկատմամբ։ Սա կարելի է ասել թայ բռնցքամարտիկներին բնութագրում է որպես խնդրահարույց իրավիճակի վերանձնային, փիլիսոփայական, վերաիմաստավորման վրա կենտրոնացած այն անհատի ինքնազարգացման աշխատանքի ավելի լայն համատեքստում ընդգրկվող անձանց։ Սոցիալական աջակցության ընկալումը ևս վկայում է մարզիկների՝ այլ մարդկանց հետ փոխգործակցության, նրանցից աջակցության, ուշադրության, խորհրդի, համակրանքի, կոնկրետ արդյունավետ օգնության ակնկալիքի վրա կենտրոնացած լինելու մասին: Մարզիկների գերիշխող ինքնավերահսկիչ վարքի սթրեսային վարքագծային ռազմավարություններն են շեղումը և սոցիալական շեղումը խնդրից։ Նյարդահոգեբանական կայունության կամ սթրեսակայունության մակարդակի ցուցիչը բացասաբար է փոխկապակցված խնդրի լուծման համար պատասխանատվություն ստանձնելու և պլանավորելու ինքնավերահսկիչ վարքի ռազմավարությունների, ինչպես նաև խնդրի լուծման ռազմավարության հետ:
References
Literature
1. Avanesyan H. M., Experimental psychology. Study guide: 2nd revised edition, Yer., YSU Publishing House, 2021, 370 pages.
2. Harutunyan N., Asriyan E., Stepanyan L., Practice of psychology of the mental sphere, Yerevan, 2014, 171 pages.
3. Stepanyan A. G., Problems of mental regulation in sports, Yer. Author's edition, 2012: - 162 pages.
4. Babayan A.A. From the experience of the organization of psychological training of sportsmen-edinobortsev. Materials 19 Inter. Science Congress Olympic sport and sport for all. Yerevan 2015.- С.265-268.
5. Katunin, A.P. Stress resistance as a psychological phenomenon / A.P. Katunin // Молодой учений. - 2012. - № 9. - С. 243-246.
6. Kryukova, T.L., Kuftyak, E.V. Questionnaire on methods of mastering (adaptation of WCQ methods)// Journal of practical psychology. M.: 2007. №3 С. 93-112.
7. Lazarus, R. Theory of stress and psychophysiological studies / R. Lazarus: - M., 1993. - 123 p.
8. Rasskazova, E.I., Gordeeva, T.O. Coping strategies in stress psychology. Approaches, methods and perspectives of research// Moscow State University. Lomonosova - 2011. -
9. Stepanyan A.G., Technology of development of the program of psychological support in sport of higher achievements, Materials of the international scientific and practical conference. Kolomna 2022. - С. 130-135.
10. Tiunova O.V., Organizational aspects of planning and implementation of psychological and pedagogical support of sports activities. Sports psychologist, 2019 № 52. - S. 47:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Anahit Stepanyan, Anna Nadoyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.