ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Authors

  • Մելս Մկրտումյան Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  • Լիլիթ Մկրտումյան Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան https://orcid.org/0000-0001-5299-2900

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.054

Keywords:

հետպատերազմյան շրջան, հոգեվերականգնում, հոգեվնասվածքային գործոններ, ՀՎՍԽ, գործառութային հնարավորություններ, ընդհանուր և հոգեկան առողջություն

Abstract

Հոդվածում քննարկվում են 2020 թվականի արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հետվնասվածքային վիճակների հոգեֆիզիո–լոգիական բնութագրերի փոփոխության առանձնահատկությունները հետպա–տերազմմյան շրջանում:
Հատուկ ուղեկցող և վերականգնողական աշխատանքների գործընթացում, կախված ֆիզիկական և հոգեկան տրավմայի բնույթից, բացահայտվել են անցած ռազմական մարտերի ընթացքում կուտակված բացասական գործոնները, անհատական ապրումների բնութագրերը և ընդհանուր ու հոգեկան առողջության վերահսկման և գնահատման անհատական եղանակները: Կախված վնասվածքի բնույթից (ստորին կամ վերին վերջույթների), տարբերակվել են դրանց հոգեֆիզիոլոգիական հետևանքները, յուրահատուկ անհատական ապրումները, ինչպես նաև միջանձնային հաղորդակցության սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները: Հոգե–վերականգնման ունիկալ համալիրի շնորհիվ հատուկ սեանսներում ակտիվացել են զինծառայողների օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները, օպտիմալացվել է սուբյեկտիվ զգացողությունների և ապրումների ինքնա–կարգավորման գործընթացը: Զուգահեռաբար իրականացվել են հատուկ ֆիզիոթերապևտիկ վարժություններ, որոնք նպաստում են շարժողական կարողությունների կառավարման և կոորդինացման ինքնակազմակերպմանը, ինչպես նաև զինծառայողների ընդհանուր և հոգեկան առողջության օպտիմալ մակարդակի ապահովմանը:

Author Biography

Լիլիթ Մկրտումյան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

հոգեբանական գիտությունների թեկնածու; Դոցենտ:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս

References

1․ Военная психология: методология, теория, практика. Учебно-методическое пособие. // колл. авторов. Москва, Военный университет, Кафедра психологии, 1996, 326 с..

2. Кадыров Р.В. Посттравматическое сессовое расстройство (PTSD). –СПб., 2012. Էջ 110-111.

3. Лазарус Р. С., Теория стресса и психофизиологические исследования. Эмоциональный стресс (под ред. Л. Леви), Л., 1970, с. 253.

4. Магомед-Эминов М.Ш. – Предистория концептуализации феномена ПТСР (посттравматического стрессового расстройства) / в книге Психология состояний. Хрестоматия. / сост. Т.Н.Васильева, Г. Ш. Габдреева, А.О.Прохоров / под ред. проф. А.О.Прохорова. – М.: ПЕРСЭ. СПб.: Речь, 2004, - 608с. (с. 347-354)

5. Маклаков А.Г. Проблемы прогнозирования психологических последствий локальных военных конфликтов. В книге Психология экстремальных ситуаций: Хрестоматия // сост. А.Е.Тарас, К.В.Сельченок. -Мн., 1999, 466с..

6. Малкина–Пых И. Г. – Экстремальные ситуации. –М., 2006. էջ 409-412.

7. Мкртумян М.П. Система психологической защиты жизнедеятельности людей в экстремальных услмовиях/дис.на соиск. Док.психол.наук/Тбилиси 2002,285с.

8. Мкртумян М.П., Аванесян Г.М. Разработка оздоровительных мероприятий для населения пострадавшего от землетрясения /В сб. Физическая подготовленность/ М.1990, с.68-79.

9. Практическая психодиагностика. Методики и тесты. Учебное пособие. / ред. сост. Д.Я.Райгородский. – Самара: Изд. Дом «БАХРАХ», 1998. -672с.

10. Стресс, выгорание, совладание в современном контексте // под ред. А.Л.Журавлева, Е.А. Сергиенко. -М., 2011, с. 156.

Published

2024-05-31

How to Cite

Մկրտումյան Մ., & Մկրտումյան Լ. (2024). ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ. Արդի հոգեբանություն, 7(1(14), 54–65. https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.054

Issue

Section

Articles