ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԻՆ ՕՂԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.015Keywords:
ժամանակակից կառավարիչ, միջին օղակ, անձնային որակ, մասնագիտական գործունեություն, գործունեության արդյունավետությունAbstract
Կառավարման այս մակարդակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միջին մակարդակի կառավարիչն ավելի բարձր մակարդակի կառավարչի կողմից ընդունված որոշումների և գործողությունների իրակա-նացման գործընթացի կազմակերպիչն ու վերահսկողն է: Ժամանակակից կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական պայմանների արագ փոփո-խության հետ մեկտեղ, հատուկ պահանջներ է ներկայացնում նաև միջին օղակի կառավարչին։ Ժամանակակից հրամայականների պայմաններում ուշադրու-թյան կենտրոնում է կառավարչական գործունեության բնութագրիչների և կառավարիչների հոգեբանական որակների համապատասխանության հարցը, ինչը կարող է հիմք հանդիսանալ արդյունավետ գործունեության և մասնագի-տական զարգացման համար: Միջին օղակի կառավարիչների մասնագիտական զարգացումը որոշվում է մասնագիտական հոգեբանական կարևոր որակների եզակի համադրությամբ, մասնավորապես՝ հուզական ինտելեկտ, մտածո-ղություն, կամավոր ինքնակարգավորում, սոցիալական-հաղորդակցական գիտելիքներ: Կատարված գիտահետազոտական աշխատանքները հնարավո-րություն են տալիս փաստելու, որ ժամանակակից միջին օղակի կառավարչի համար բարեխղճությունը, վարքի ինքնակարգավորումը և ստեղծարարությունը կարևոր անձնային որակներ են։ Ստեղծարարությունը բնորոշ է միջին օղակի կառավարիչներին. միջին օղակի կառավարիչների մոտ այն միջինից բարձր է։ Դա նշանակում է, որ կարելի է խոսել ժամանակակից միջին օղակի կառավարիչների այնպիսի կարևոր մասնագիտական որակների մասին,
ինչպիսիք են բարեխղճությունը, վարքի վերահսկողությունը և ստեղծարա-րությունը։
References
1. Fortis E., Manager’s Personality and Their Professional Career, Acta Educationis Generalis volume 9, 2019, issue 1, p. 20-38. DOI: https://doi.org/10.2478/atd-2019-0002
2. Poghosyan S., Aghuzumtsyan R., Khachatryan A., Ghazeyan Kh., Psychological study of the environmental factors of personal creativity manifestation, Wisdom, ASPU publication, 2(26), Yerevan, 2023. DOI:10.24234/wisdom.v26i2.992
3. Twellaar M., Winnants H., Houkes I. , "Specific determinants of burnout among male and female general practitioners: A cross-lagged panel analysis". Journal of Occupational and Organizational Psychology, 2008, 81, p. 249–276. DOI:10.1348/096317907X218197
4. Романова Е., 99 популярных профессий. Психологический анализ и профессиограммы. 2-е изд. СПб., Питер, 2008, 464 с., с. 381․
5. Урбанова А. А., Психология управления, учебное пособие, Минск, Харвест, 2007г., 640с.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Ani Khachatryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.