ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԿՈԳՆԻՏԻՎ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.110Keywords:
անձ, կրոն, կրոնական հավատ, կրոնական հույզ գերբանական, «կրոնական փորձ»։Abstract
Հոդվածում քննարկվում է անձի կառուցվածքային համակարգում կրոնի ունեցած ազդեցությունը՝ կախված կրոնական հավատի առանձնահատկություններից, գերբնականին տրված բնորոշումներից, անձի սեռատարիքային առանձնահատկություններից եւ ճգնաժամային իրավի- ճակներից։ Ինչպես նաեւ ներկայացված են կրոններում կիրառվող ներազդման մեխանիզմների հոգեբանական մեկնաբանությունները։ Հոդվածի նպատակն է հոգեբանական ներգործության տեսանկյունից վերլուծել կրոնի դերակատարումը ժամանակակից անձի կոգնիտիվ, վար- քային եւ հուզական բաղադրիչներում: Վերլուծության արդյունքում դուրս ենք բերել անձի ձեւավորման վրա կրոնի ազդեցության մի քանի դրույթներ, որոնք ներկայիս փոխակերպվող հասարակությունում եւ մարդկության զարգացման համար բարդ ժամանակաշրջանում կարիք ունեն վերստին ուսումնասիրվելու: Այդ դրույթներից մեկն այն է, որ արժեքային դիրքորոշումները գլխավոր դերն են կատարում վարքաձեւի ընտրության հարցում եւ պայմանավորում են անձնային գործունեության ակտիվության մակարդակը, իսկ կրոնական աշխարհայացքը որոշ դեպքերում վեր է աճում անձնային ինքնության եւ նույնականացման մակարդակից, այն ունակ է դառնալ ընդհուպ ազգային ինքնության ցուցիչ։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Modern Psychology
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.