ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.119Keywords:
արժեքներ , մասնագիտական զարգացում , մարդկային ռեսուրսներ , մոտիվացիա , փոխակերպվող հասարակությունAbstract
Համաշխարհային պատմական զարգացումները եւ գլոբալիզացիայի գործընթացները հանգեցնում են փոփոխությունների ժամանակակից հասարակություններում եւ դրանց դինամիկ զարգացմանը։ Այսպես, ձեւավորվում է փոխակերպվող հասարակության դրույթը։ Միեւնույն ժամանակ նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում հասարակական համակարգում, որոնք են սոցիալական ոլորտների կառավարման արեւմտյան մոդելների տեղայնացում, միջազգային ինտեգրացիա, պետական կառավարման նոր մոդելների ձեւավորում, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում։ Տեղի ունեցող սոցիալական նշանակալի փոփոխություններն իրենց դրսեւորումներն են գտնում պետական եւ մասնավոր կազմակերպությունների կառավարման գործընթացներում։ Սա հանգեցնում է աշխատանքի կազմա- կերպման առանձնահատկությունների եւ մարդկային ռեսուրսների կառավար- ման գործընթացներում փոփոխությունների։ Ընդունելով աշխատակիցների հոգեբանական առանձնահատկությունները եւ կոմպետենցիաները որպես կազմակերպության կառավարման նշանակալի մաս, մեր կողմից իրականցվել է հետազոտություն՝ բացահայտելու համար անձնային որակների առանձնահատկությունները եւ դրանց փոխկապվածությունը։ Իրականցվել է ղեկավար եւ ոչ ղեկավար անձնակազմի առանձնահատկությունների կոռելյացիոն կապերի վերլուծություն։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է անձնակազմի անձնային հոգեբանական որակները, մոտիվացիան եւ հոգեբանական հասունությունը։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Modern Psychology
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.