ԷԹՆԻԿ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՌԴ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԾ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՈՏ

Authors

  • Լիլիթ Մնացականյան Երևանի պետական համալսարան https://orcid.org/0000-0003-1862-0710
  • Միհրան Գալստյան ԳԱԱ ՀԱԻ էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.067

Keywords:

միգրացիա,, էթնիկ ցանց,, պատկերացումներ,, վերաբերմունք,, ընտանիք։

Abstract

Հայաստանից մշտական բնակության նպատակով մեկնող միգրանտների՝ միգրացիայի իրականացման և նոր վայրում հարմարման գործում հաճախ մեծ դեր ունի միգրանտի էթնիկ ցանցը՝ ընդունող երկրում արդեն հաստատված էթ- նիկ հայերը։ Մշտական բնակության մեկնող միգրանտների զգալի մասը աշխատանքային միգրանտ է, ում ընտանիքի անդամները շարունակում են բնակվել Հայաստանում։ Մեր հետազոտության խնդիրն է ուսումնասիրել մշտական բնակության նպատակով միգրացիա իրականացրած անձի՝ Հայաստանում բնակվող ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի մասին պատկերացումները, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքը։ Հետազոտությունն իրականացվել է 23 անձի հետ, ում ընտանիքի անդամներից գոնե մեկը մշտական բնակության է մեկնել ար- տերկիր։ Հետազոտվողները միգրանտի ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրն են: Հետազոտությունն անցկացվել է որակական մեթոդաբանությամբ՝ կիսակառուցվածքային հարցազրույցի և չներգրավված դիտման մեթոդներով։ Արդյունքների վերլուծության արդյունքում մշտական բնակության մեկնած միգրանտի ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի վերաբերյալ պատկերացումները և դրա հանդեպ վերաբերմունքը բնութագրող երեք հիմնական առանցք է առանձնացվել․ նախ՝ էթնիկ ցանցի մասին պատկերացումը՝ որպես օգնության և ապահովության աղբյուր, ապա էթնիկ ցանցի անդամներից բարձր սպասելիքների առկայությունը, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքի հակասականությունը։ Կարող ենք եզրակացնել, որ էթնիկ ցանցը միգրանտի ընտանիքի անդամների պատկերացումներում կարող է լինել որոշակի պաշտպանիչ գործոն, նույնիսկ ընտանիքի փոխարինիչ, որի հանդեպ ձևավորվում են հաճախ ոչ համարժեք բարձր սպասելիքներ և հակասական վերաբերմունք։

Author Biography

Միհրան Գալստյան, ԳԱԱ ՀԱԻ էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ

Միհրան Գալստյան Վարդգեսի, պ.գ.դ., դոցենտ, ԳԱԱ ՀԱԻ էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ,

galstyanmihraniae@gmail.com,  

+37498568427, 

Նոր Նորքի 9-րդ զանգված, Վիլնյուսի 73շ.116բն․, Երևան, ՀՀ։

References

Գալստյան Մ․, Օհանջանյան Ռ., Զաքարյան Թ., Հակոբյան Գ. Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2017, 328 էջ:

Մնացականյան Լ․ Հետապնդում և արտագաղթ, Ակտուալ Արվեստ #2(8)2019, Պարանոյա, Երևան, 2019, էջ 18-25 :

Մնացականյան Լ․, Արտագաղթի հոգեկան փորձառությունը ապաստանի հայցման պայմաններում, Ակտուալ Արվեստ հրատ․, Երևան, 2021, 406 էջ:

Anzieu, D. et al.,Les enveloppes psychiques, Dunod, Paris, 2000, p. 288.

Bourdieu, P. “The Forms of Capital.” In Handbook of Theory and Research for the Sociology of Education, edited by J. G. Richardson, New York: Greenwood Press.1985. pp. 241–258.

Messey D., Arango J., Hugo G., Kouaouci A. Pellegrino and Tayllor E., Theories of International Migration: A Review and Appraisal // Population and Modern Psychology Scientific Bulletin 2022, N2(11) 73 Development Review. 1993, Vol. 19. No. 3, pp. 431-466.https://www.jstor.org/stable/2938462?origin=crossref.

Ryana, L. and D’angeloba, A. 2018. 'Changing Times: Migrants’ Social Network Analysis and the Challenges of Longitudinal Research'. Social Networks 53 (2018), 148–158.

Downloads

Published

2022-09-28

How to Cite

Մնացականյան Լ., & Գալստյան Մ. (2022). ԷԹՆԻԿ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՌԴ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԾ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՈՏ. Արդի հոգեբանություն, 5(2(11), 67–74. https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.067

Issue

Section

Articles