ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ԴԵՊՐԻՎԱՑԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.041

Keywords:

ծնողական դեպրիվացիա,, կյանքաիմաստային կողմնորոշումներ,, կյանքի իմաստ,, կյանքի նպատակներ,, վերահսկողություն լոկուս:

Abstract

Հոդվածում ներկայացված են ծնողական դեպրիվացիա ունեցող անձանց կենսաիմաստային կողմնորոշումները բացահայտելու համար իրականացված հետազոտության արդյունքները: Ենթադրվում է, որ անձինք, ովքեր մանկական տարիքում ունեցել են ծնողական դեպրիվացիա, կյանքի իմաստի գիտակցման ճանապարհին ունենում են կյանքի նպատակների առկայության, ընտրությունների, իմաստի գնահատումների հետ մի շարք խնդիրներ: Այս ենթադրությունը ստուգելու համար իրականացվել է հետազոտություն, որին մասնակցել են 21-35 տարիքային միջակայքում գտնվող երիտասարդներ: Հետազոտության նպատակն էր պարզել ծնողական դեպրիվացիա ունեցող անձանց կյանքի իմաստա- վորման կապը ինքնիրացման հետ: Այս հոդվածում ներկայացվեն են հետազոտվողների կենսաիմաստային կողմնորոշումների առանձնահատկությունների որոշ փորձարարական արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև քննարկվում է ստացած տվյալների հնարավոր բացատրությունները: Հոդվածում ամփոփված են հետազոտության արդյունքներն ու հետևությունները: Հիմնական եզրակացությունը, որը կարելի է անել, այն է, որ թեև մեթոդաբանորեն ընդունված կոնցեպցիաները ցույց են տալիս, որ ծնողական դեպրիվացիա ունեցող անձինք դեպրիվացիա չունեցողների համեմատ ավելի շատ դժվարություններ ունեն կյանքի իմաստի գիտակցման և ձևավորման հարցում, սույն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբերություններ չեն գտնվել դեպրիվացված և դեպրիվացիա չունեցող սուբյեկտների կյանքաիմաստային կողմնորոշումների միջև: Ընդհանրացնելով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծնողական դեպրիվացիան անփոփոխ և անշրջելի ազդեցություն չի թողնում անձի կյանքի իմաստի ձևավորման վրա:

References

Bowlby J., Maternal Care and Mental Health, World Health Organization, Palais Des Nations, Geneva, 1952, p. 357․

Maslow A., Motivation and Personality, Harper and Row, Publishers, Inc. 1954, copyright by Abraham Maslow, Reprinted from the English Edition by Harper and Row, Publishers 1954, 1970; p. 365․

Лангмейер И., Матейчек З. Психическая депривация в детском возрасте. Авивценум. Медицинское издательство Прага, 1984 г.

Леонтьев Д. А. Тест Смысложизненных Орентаций (СЖО), Психодиагностическая серия, Выпуск 2а, Смысл, Москва, 2000.

Психология и культура / под ред. Д.Мацумото. –СПб.: Питер, 2003. – 288 с.

Франкл В., Человек в поисках смысла: Сборник: Пер. с англ. и нем. / Общ.ред. Л. Я. Гозмана и Д. А. Леонтьева; вст. ст. Д. А. Леонтьева. — М.: Прогресс, 1990, 368с.

Downloads

Published

2022-08-28

How to Cite

Թարջումանյան Ս. (2022). ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ԴԵՊՐԻՎԱՑԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ. Արդի հոգեբանություն, 5(2(11), 41–48. https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.041

Issue

Section

Articles