ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԵՎ ՈՉ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.075Keywords:
ինքնաքայքայիչ վարք, դեստրուկտիվ վարք, , դեստրուկտիվ հակում,, ինքնասպանություն,, սուիցիդ,, ինքնասպանության փորձ,, մանկական ինքնասպանություններ,, դեռահասների ինքնասպանություններ:Abstract
Տարբեր երկրներում ընթացող պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամերը, սուիցիդների կանխարգելման ոլորտում պետական հստակ քաղաքականության բացակայությունը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ գործընթացները, մարդկանց տարաբնույթ հիվանդությունների ահագնացող չափերը լոկ մի քանի պատճառներն են անձի այն ինքնաքայքայիչ վարքի ծայրահեղ ձևի, որին գիտության մեջ անվանում են սուիցիդ: Ժամանակակից մարդը հարկադրված է անընդհատ ենթարկվել տարատեսակ ֆրուստրածին և սթրեսածին ներգործությունների, որոնք մարդուն կանգնեցնում են համապատասխան ադապտիվ վարք դրսևորելու անհրաժեշտության առջև: Այն մարդիկ, ում հոգեբանական պաշտպանական մեխանիզմները ավելի թույլ են կամ չափազանց երկար ժամանակի ընթացքում գտնվել են հոգետրավմատիկ ազդեցությունների ներքո, որպես այդպիսի «ադապտիվ» վարք՝ հաճախ ընտրում են աուտոագրեսիաների տաբեր ձևեր: Այս համատեքստում առավել գերզգայուն հիմնախնդիր է երեխաների և դեռահասների իրականացրած սուիցիդները և սուիցիդալ փորձերը: Գիտության մեջ, եթե չափահասների սուիցիդների վերաբերյալ առկա են համեմատաբար բավարար քանակով հետազոտություններ, ապա երեխաների և դեռահասների սուիցիդները խորությամբ, համակարգված և լիարժեք ուսումնասիրության չեն ենթարկվել. այս ոլորտում առկա են բազմաթիվ բացեր, հիմնախնդիրներ:
Այդ նպատակով ուսումնասիրել ենք վերջին 20 տարիների ընթացքում երեխաների և դեռահասների ինքնասպանությանը վերաբերող մեզ հասնելի 48 քրեական գործեր, դատահոգեբանական փորձաքննության ներկայացված մի շարք նյութեր, արտերկրի ճանաչված մասնագետների հետազոտություններ, ժամանակակից հոդվածներ: Հետազոտությունն իրականացվել է ռետրոսպեկտիվ վերլուծության, ռետրոսպեկտիվ աուտոպսիայի, փորձագիտական զրույցի, կոնտենտ և անհրաժեշտ այլ մեթոդներով, ինչպես նաև հատուկ մասնագիտական գրականության վերլուծության միջոցով:
Մանկական սուիցիդներին բնորոշ է այն, որ երեխանները նախքան սուիցիդը չեն ըմբռնում մահվան անդարձելիությունը. արդյունքում նրանց մոտ բացակայում է մահվան գիտակցված վախը, որն էլ հանգեցնում է չկանխամտածված, դիպվածային և իմպուլսիվ սուիցիդների: Նախասուիցիդալ փուլում բացակայում է սուիցիդալ հակման շարժը՝ սուիցիդալ մտքերից մինչև սուիցիդալ որոշում, սուիցիդի իմաստի տիպաբանությունը և սուիցիդի գործոնները:
Դեռահասների սուիցիդների հիմքում ընկած է «դեստրուկտիվ հակումը», որի պատճառով նրանց սուիցիդի դիմելու հավանականությունը մեծանում է, նախասուիցիդի տևողությունը կարճանում, մինչև անգամ փոքր սթրեսորների և ֆրուստրատորների ազդեցությամբ սուիցիդալ հակազդման հավանականությունը մեծանում:
Սուիցիդների կանխարգելման նպատակով առաջարկվում է ստեղծել աուտոդեստրուկտիվ վարքի ուսումնասիրման գիտական կենտրոն, որի գործունեությունը պետք է միտված լինի երևույթի գիտական ուսումնասիրմանը, այս բնագավառում առկա գիտական ներուժի զարգացման ապահովմանը, արդյունավետ օգտագործմանը, աուտոդեստրուկցիաներին և սուիցիդներին վերաբերող մենագրությունների, գրքերի, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների հրատարակմանը, գործընթացի մշտադիտարկմանը, սուիցիդալ հակման ախտորոշման և վերականգնողական աշխատանքների ուղղորդմանը, այդ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը:
References
Մկրյան Մ. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան 1981, էջ 373:
Острогорский А.Н. Самоубийство как психологическая проблема //
Педагогический сборник. - 1893. -№ 1. - с. 19-49. Modern Psychology Scientific Bulletin 2022, N2(11)
Амбрумова А. Г., Тихоненко В. А. Диагностика суицидального поведения, М., Минздрав, 1990, 106 с.
Амбрумова А. Г. Психология самоубийства//Социальная и клиническая психиатрия. Москва, 1996. Т.6.-вып. 4. с. 14–20.
Пурич-Пейакович Й., Душан Й. Д. Самоубийство подростков. М.: Медицина, 2000, 210 с.
Каршибаева Г. А. Теоретическая основа проблемы психологических особенностей подростков с суицидальным поведением / Г.А.Каршибаева, В.М. Маджидова, И. Т., Ахмедова-Текст: непосредственный // Молодой ученый, 2018. - № 49 (235), с. 230-233.
Острые углы воспитания. под. ред. Тарас А.Е. Москва, 1990, 281 с.
Шоумаров Г. Б. Усманов Э. Ш. Умаров Б. М. Предупреждения суицида в рамках психологичической службы в школе. (психологические аспекты совершенствования Ташкент 1995 г., 153 с.
Шир Е. Суицидальное поведение у подростков//Журн. невропатол. и психиатрии им. Корсакова. -1984. - № 10, 275 с.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Kamo Vardanyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.