ՏԱՌԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՈՐՈՇ ԳՈՐԾՈՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ ՏԱՌԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).246Keywords:
հայերեն տառեր, գունային զուգորդություն, գիտափորձ, սեռ, բնակության վայր:Abstract
Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել տառերի գունային զուգորդությունները 18-35 տարեկան անձանց մոտ: Դիտարկված է նոր մոտեցում համաձայն որի` հայերեն տառերն առաջացնում են գունային ընկալումներ և այդ գունային ընկալումները կարող են փոփոխվել ըստ սեռի, բնակության վայրի: Հետազոտության ընթացքում կիրառվել է գիտափորձ, որի ժամանակ օգտագործել ենք տառերի գունային զուգորդությունները բացահայտող, մեր կողմից մշակված թեստը` հիմք ընդունելով Մ. Լյուշեռի թեստը: Կատարված հետազոտության արդյունք- ների վերլուծության համաձայն` վարկածը, որն է` հայերեն տառերի գունային զուգորդությունները փոփոխվում են կախված սեռային և աշխարհագրական գործոններից` մասամբ հերքվեց: