ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՈՐՈՇ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).259Keywords:
hանցավոր խումբ, իրավագիտակցություն, պաշտո- նական դիրքի չարաշահում, նպատակ, անզգույշ և ծանր հանցագործություններAbstract
Հոդվածում համառոտ վերլուծության է ենթարկվում հանցագործությունների իրավաբանական, հոգեբանական դասակարգումը, նշվում է, որ ի տարբերություն անզգույշ հանցագործությունների, խմբային հանցագործությունը երբեք չի կարելի համարել պատահական, որ այն նախապես մտածված է լինում և երբեմն նման խմբավորումներում կարող են ներգրավվել նաև պաշտոնատար անձինք` ստանձնելով մի կողմից մասնակցի, մյուս կողմից` լիդերի դերեր: Հոդվածի նպատակն է` համառոտ վերլուծել հանցավոր խմբերի տեսակները` դրանց զարգացման աստիճանից և նպատակներից կախված: Հոդվածի խնդիրներն են` տեղայնացնել հանցավոր խմբավորումներին միջառարկայական ուսումնասիրության տիրույթում, ինչպես նաև տալ այն անձանց սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ովքեր կամա թե ակամա դառնում են «հանցագործ» սոցիալական դերի կրողը: