ԱՎԱԶԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱՆՁԻ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԵՋ

Authors

  • Ս. Ս. Խաչիբաբյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).284

Keywords:

ստեղծարարություն, ստեղծագործական պոտենցիալ, ստեղծարարության բնութագրիչներ, խթանում, ավազանկարչություն

Abstract

Սույն հոդվածը նվիրված է ստեղծարարության՝ որպես անձի ինտեգրալ որակի էության, կառուցվածքի, հիմնական բնութագրիչների վերլուծությանը երևույթի ուսումնասիրության պատմական զարգացման համատեքստում: Գլխավոր շեշտադրումները արվել են՝ հիմնվելով հումանիստական ուղղության պատկերացումների, ինչպես նաև վերջին տասնամյակներում արդիականություն վայելող՝ ստեղծարարության բազմագործոնային տեսության գիտական մոտեցումների վրա: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվել ստեղծարարության առանձին բնութագրիչների խթանման հարցին՝ որպես ստեղծագործական ներուժի ակտիվացման ճանապարհի, ինչը առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով աշխատանքում ընդգրկված է ստեղծարարության խթանման՝ մեր կողմից մշակված ֆունկցիոնալ մոդելը: Հոդվածի սահմաններում արծարծվել է նաև ստեղծարարության խթանման ուղիների հարցը, և այդ համատեքստում ներկայացված է նկարչության մի նոր և յուրահատուկ եղանակ՝ ավազանկարչությունը:

Downloads

Published

2019-09-27

How to Cite

Խաչիբաբյան Ս. Ս. (2019). ԱՎԱԶԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԱՆՁԻ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԵՋ. Արդի հոգեբանություն, 2(3 (5), 284–291. https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).284

Issue

Section

Articles