ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԻ ՎՐԱ)
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).314Keywords:
հարմարվողականություն, միջանձնային շփում, ԲՈՒՀ, սոցիալ-մշակութային առանձնահատկություններAbstract
Հոդվածում ներկայացված են տարբեր երկրների առաջին կուրսի ուսանողների հարմարվողականության սոցիալ-մշակութային և հոգեբա- նական առանձնահատկությունները և օրինաչափությունները՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, հատկապես այն ուսանող- ների, որոնք բարձրագույն կրթությունը ձեռք են բերում իրենց հայրենիքի սահմաններից դուրս: Մեր առջև դրված նպատակի իրականացման համար, հետազոտվել են Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի առաջին կուրսի ուսանողների 3 խումբ՝ հայալեզու, ռուսալեզու և անգլալեզու, իսկ Ռումինիայի Հանրապետության Գալաց քաղաքի «Դունարեա Դե Ջոս» բժշկական համալսարանում հետազոտությունն իրա- կանացվել է հայ, ռումինացի, ալբանացի և արաբ ուսանողներից կազմված խմբերում։ Բազմակողմանի հետազոտությունների հիման վրա եկել ենք այն եզրահանգման, որ տարբեր երկրներում սովորող առաջին կուրսի ուսանողների հարմարվողականության գործընթացը մեծապես պայմանա- վորված է ուսանողի և դասախոսի, համակուրսեցիների փոխհարաբերություններով ինչպես նաև տվյալ երկրի սոցիալ-մշակութային պայման- ներով։ Ուսանողի և դասախոսի, ինչպես նաև համակուրսեցիների միջև արդյունավետ հարաբերությունների ձևավորման հիմնական սկզբունքներն են. շփվողականություն, երկխոսություն, ակտիվ ընկալում, ինքնաբացահայտում, արժեքա-իմաստային կողմնորոշման ձևավորում, պատաս- խանատվության զարգացում։