ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ (ԲԱՆԿԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Authors

  • Ս. Վ. Հովհաննիսյան ԵՊՀ
  • Մ. Ա. Խոնչանչյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2020.3.1.061

Keywords:

մարդկային ռեսուրսների կառավարում, անձնակազմ, մասնագիտական որակների գնահատում, մոտիվացիա, աշխատանքով բավարարվածություն։

Abstract

Ներկայիս փոփոխվող եւ մրցակցային պայմաններում կազմակերպությունների զարգացման միտումները նոր պահանջներ են ներկայացնում մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետներին: Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները լիարժեք իրականացնելու նպատակով ՄՌԿ մասնագետները որդեգրել են աշխատակիցների մասնագիտական գնահատում իրականացնելու քաղաքականություն: Եվ քանի որ կազմակերպությունում անձնակազմի մոտիվացիան, արդյունավետ հաղորդակցումն ու բավարարվածության մակարդակը մեծ մասամբ կախված են աշխատակիցների գնահատման գրագետ մոտեցումից եւ գնահատման համակարգի ռացիոնալ գործառնությունից, ներկայումս խիստ հրատապ է դառնում ՄՌ կառավարման գործընթացում գնահատման համակարգի արդյունավետ ինտեգրման հիմնահարցը։ Հոդվածում մանրամասն լուսաբանված են ՄՌԿ համակարգում անձնակազմի գնահատման կիրառական նշանակության եւ ինտեգրման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ներկայացված են աշխատակիցների մոտիվացիայի եւ աշխատանքով բավարարվածության վրա անձնակազմի մասնագիտական որակների գնահատման ազդեցության առանձնահատկությունները:

Downloads

Published

2020-02-03

How to Cite

Հովհաննիսյան Ս. Վ., & Խոնչանչյան Մ. Ա. (2020). ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ (ԲԱՆԿԻ ՕՐԻՆԱԿՈՎ). Արդի հոգեբանություն, 3(1 (6), 61–70. https://doi.org/10.46991/SBMP/2020.3.1.061

Issue

Section

Articles