ՄԻՖԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Ն. Ա. Հարությունյան ԵՊՀ
  • Ս. Ա. Անտոնյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.028

Keywords:

ընտանեկան միֆեր, իռացիոնալ դատողություններ, «մենք պատկեր», ընտանիքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններ, ընտանեկան համախմբվածություն, հարմարում, գործառնական ընտանիք, ապագործառնական ընտանիք:

Abstract

Հոդվածը նվիրված է ընտանեկան հոգեբանության ու հոգեթերա- պիայի առանցքային երեւույթներից մեկին՝ ընտանեկան միֆերին: Աշխա- տանքում տեսական վերլուծության են ենթարկվում մասնագիտական գրականությանը հայտնի մի շարք դրույթներ, մոտեցումներ ու տեսա- կետներ, որոնք, ըստ էության, բացահայտում են ընտանեկան միֆերի տեսակները, ձեւավորման առանձնահատկությունները, նրանց գործառույթ- ները, ազդեցության ձեւերը ընտանեկան հարաբերությունների վրա եւ այլն: Փորձ է արվել ընտանեկան միֆերը ուսումնասիրել եւ վերլուծել սոցիալ- հոգեբանական մոտեցումներով: Կազմակերպված հետազոտության նպա- տակն է եղել բացահայտել ընտանեկան միֆերի կապը ընտանիքի սոցիալ- հոգեբանական առանձնահատկությունների՝ հարմարման եւ համախմբման հետ: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ընտանեկան սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները առավելապես պայմանա- վորված են ոչ թե միֆոլոգիականության ընդհանուր արտահայտվածության աստիճանով, այլ ընտանեկան միֆի բնույթով, բովանդակությամբ: Հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել ընտանիքների հետ տարվող թերապեւտիկ աշխատանքներում, ինչպես նաեւ կարող են հիմք հանդիսանալ երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրները ուսումնասիրել ընտանեկան միֆերի տեսանկյունից։

Downloads

Published

2020-12-14

How to Cite

Հարությունյան Ն. Ա., & Անտոնյան Ս. Ա. (2020). ՄԻՖԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. Արդի հոգեբանություն, 3(2 (7), 28–41. https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.028

Issue

Section

Articles