ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.042

Keywords:

ստեղծարարություն, մտածողության ոճեր, խնդիրների լուծում, որոշման կայացման անհատական կարգավորման ոճ, կոգնիտիվ ոճ, ստեղծարար մասնագիտություններ:

Abstract

Սույն հոդվածում ներկայացված են հետազոտության արդյունքներ․ որոշման կայացման, մտածողության ոճերի և ստեղծարարության դրսևո րումների առանձնահատկությունների ազդեցությունը ստեղծագործական գործունեության արդյունավետությանը վրա։ Գրականության վերլուծության միջոցով ուսումնասիրվել են ստեղծարարության տարբեր մեկնաբանություններ և մոտեցումներ, դուրս են բերվել ստեղծարարության տեսակները և ստեղծարարությունը պայմանավորող անհատական առանձնահատ- կությունները։ Ուսումնասիրվել են նաև խնդիրների լուծման գործընթացը, դրանում դրսևորվող անհատական առանձնահատկությունները և ստեղծարար բնույթի խնդիրների առանձնահատկությունները։ Հետազոտությունը իրականացվել է երկու խմբերի հետ, որոնց մասնակիցները տարանջատվել են ըստ մասնագիտությունների՝ համաձայն ստեղծարար գործունեության պահանջի աստիճանի։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ստեղծարարության դրսևորումը կապված է անհատական առանձնահատ- կությունների հետ, մասնավորապես՝ ստեղծարար խնդիրներ լուծելիս օրիգինալությունը պայմանավորված է իդեալիստական մտածողության ոճով, իսկ սահունությունը՝ որոշման կայացման անհատական կարգավորման ցուցանիշներից հետաձգման և գերզգայնության ցածր մակարդակով։

Downloads

Published

2020-09-16

How to Cite

Ավանեսյան Հ. Մ., & Մանուկյան Մ. Ա. (2020). ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. Արդի հոգեբանություն, 3(2 (7), 42–51. https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.042

Issue

Section

Articles