ՍՊՈՐՏՈՒՄ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.052Keywords:
ագրեսիա, վարք, անձ, հոգեկան վիճակ, սպորտ, մարզիկ, ֆիզիկական ակտիվություն, հոգեբանական գործոններAbstract
Հոդվածում փորձ է արվել հետազոտության միջոցով ուսումնասիրել սպորտում ուսանող մարզիկների եւ սպորտով չզբաղվող ուսանողների ան- հատական հատկությունները, բացահայտել սպորտում փոխադարձ ազդեցության հետեւանքների եւ անհատական առանձնահատկությունների ու վարքագծի միջեւ կապը մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացում: Նաեւ փորձ է արվել ուսումնասիրել այն անձանց, որոնց համար, հնարավոր է, ավելի հաճախ է օգտագործվում ագրեսիվ վարքի մոդելը: Հետազոտությունից պարզ դարձավ, որ սպորտով զբաղվելը եւ կոնկրետ մարզաձեւի տեսակը՝ որոշակի ազդեցություն կարող են թողնել մարզիկների ագրեսիվության մակարդակի վրա: Հավանական է նաեւ հակառակ տարբերակը, երբ սպորտով զբաղվելը եւ կոնկրետ մարզաձեւի տեսակը նպաստում են ագրեսիվության մակարդակի նվազեցմանը: «Ագրեսիվություն» հասկացության սահմանման տեսական մոտեցումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հոգեբանության մեջ յուրաքանչյուր գիտական ուղղություն ունի յուրահատուկ սահմանում եւ տվյալ երեւույթի ֆենոմենոլոգիայի ուսումնասիրման իր մոտեցումը:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2020 Արդի հոգեբանություն
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.