HEXACO PI-R ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐՑԱՐԱՆԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՈՒՄ

Authors

  • Ա. Կ. Սերոբյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.072

Keywords:

անձնային գծեր, անձի վեցգործոնային մոդել, արցարանի տեղայնացում, HEXACO PI-R հարցարան

Abstract

Անձնային գծերը բացատրող Մեծ հնգյակի մոդելին զուգահեռ զարգանում է անձի վեցգործոնային մոդելը: HEXACO PI-R (Honesty-Humility, Emotionality, Extraversion, Agreeableness, Conscientiousness, Openness to Experience Personality Inventory – Revised) հարցարանը ուղղված է չափելու վեց հիմնական գործոնները՝ Ազնվություն/Համեստությունը, Հուզականությունը, Էքստրավերտությունը, Բարյացակամությունը, Բարեխղճությունը, Լայնախոհությունը և 24 ենթագործոնները: Հետազոտության նպատակն է HEXACO PI-R հարցարանի տեղայնացումը հայկական ընտրանքի համար։ Տեղայնացումը իրականացվել է քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ երկու փորձագետների զուգահեռ թարգմանություն և համեմատություն, պնդումների փորձագիտական գնահատում և համապատասխանեցում անգլերեն տարբերակին, հարցարանի անցկացում, գործոնների և ենթագործոնների բաշխման ստուգում, անհրաժեշտության դեպքում պնդումների վերաձևակերպում, ինչպես նաև հուսալիության, հարցարանի կայունության, վալիդության ստուգում։ Նշված քայլերի արդյունքում ստացված հոգեչափական պարամետրերը հնարավորություն են տալիս, որպեսզի HEXACO PI-R հարցարանի հայերեն տարբերակը օգտագործվի հետազոտություններ կատարելու համար։

Downloads

Published

2020-09-16

How to Cite

Սերոբյան Ա. Կ. (2020). HEXACO PI-R ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐՑԱՐԱՆԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ԸՆՏՐԱՆՔՈՒՄ. Արդի հոգեբանություն, 3(2 (7), 63–72. https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.072

Issue

Section

Articles