ԷԹՆՈ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.079Keywords:
քաղաքացիական կոմպետենտություն, էթնոմշակութ, մշակութային ավանդույթներ, սովորույթներ, սոցիոլոգիական հարցումAbstract
Հետազոտության նպատակն է ուսումնական հաստատություններում բարձրացնել սովորողների քաղաքացիական կոմպետենտությունը էթնո- մշակութային ավանդույթների ներմուծմամբ: Ողջ աշխարհում սրվել են ազգային խնդիրները և առաջացել են հակասություններ, որոնց լուծման համար անհրաժեշտ է միջմշակութային և ազգամիջյան փոխազդեցության նոր ձևեր: Հետազոտության շրջանակներում իրականացվել է իրավիճակի վերլուծություն, ուսումնասիրվել են հայ և Հայաստանում ապրող ժողովուրդների մշակութային ավանդույթներն ու արժեքները, անցկացվել է սոցիո- լոգիական հարցում երկու փուլով և կատարվել արդյունքների վերլուծություն, ինչպես նաև դուրս են բերվել համապատասխան առաջարկություններ: Արդյունքների վերլուծությունից պարզ է դարձել, որ ավանդույթների և սովորությունների ուսումնասիրությունը տանում է դեպի իր ժողովրդի և այլազգիների մշակույթի զարգացմանը, ձևավորվում է սեր, պատասխանատվություն և դիրքորոշում հայրենիքի, Երկրի նկատմամբ: Հասարակությունը օբյեկտիվ կարիք ունի կոմպետենտ քաղաքացի ձևավորելուն, ով ի վիճակի կլինի լավագույնս իրականացնել քաղաքացիական իրավունքները, պարտավորությունները, կունենա քաղաքացիական դիրքորոշում և մասնակցություն երկրում իրականացվող գործընթացներին: Սովորողների քաղաքացիական կոմպետենտության ձևավորմանը անմիջականորեն նպաստում են էթնոմշակութային սովորույթները, որոնց ներմուծումը ուսումնական հաստատություններ պոտենցիալ հնարավորություն կստեղծի դրանց կիրառման համար: Քաղաքացիական կոմպետենտության ձևավորման համար անհրաժեշտ է նախ ձևավորել կարողունակություններ և սովորողների, և մանկավարժների մոտ, որոնք կյանքի տարբեր պայմաններում՝ ուսուցման (ինքնակրթության) տարբեր իրավիճակներում կկարողանան որոշում կայացնել՝ ճգնաժամի և ռիսկի պայմաններում, խնդիրները բացահայտել և տալ լուծումներ, նպատակային և պատասխանատու գործողությունների իրականացել, զարգացնելով ստեղծարար և քննադատական մտածողություն:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2020 Արդի հոգեբանություն
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.