ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Authors

  • Վ. Ղ. Գեղամյան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ
  • Լ. Գ. Արոնյան ՀՀ շախմատի ֆեդերացիա

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.032

Keywords:

հոգեբանական գործոններ, արդյունավետություն, շախմատ, մրցակցություն, գրոսմայստեր, անձ, հույզեր, հոգեկան գործընթացներ:

Abstract

Հոդվածում ներկայացված են շախմատիստի անձի հիմնական հոգեբանական առանձնահատկությունները՝ հիմնվելով տեսական մոտե- ցումների, դիտարկումների եւ հարցումների վրա, որոնք անցկացվել են բարձր որակավորում ունեցող շախմատիստների շրջանում: Շախմատա- յին մրցումների՝ բազմամյա դիտարկումների արդյունքում բացահայտվել են նաեւ նոր հոգեբանական գործոններ, որոնք հատուկ պահանջներ են դնում շախմատիստի անձի նկատմամբ: Հոգեկան բազմաթիվ հատկությունների շարքում առանձնացվել են նրանք, որոնք գերակշռում են մեծ եւ պատասխանատու մրցումների ժամանակ: Այսպիսով, սահմանվել են շախմատիստի որոշ անհատական առանձնահատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են նրա մրցունակության վրա, մասնավորապես՝ սթրեսակայունություն, կամային ջանքեր, ճանաչողական գործընթացների որակ, հոգեմոտոր ընդունա- կություններ եւ հոգեկան վիճակների վերահսկում: Շախմատիստի անձին ներկայացվող հոգեբանական պահանջների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոգնիտիվ գործընթացների դրսեւորումները հատուկ եւ կարեւոր դեր են խաղում նրա մրցակցային գործունեության հաջողության մեջ:

Downloads

Published

2021-05-27

How to Cite

Գեղամյան Վ. Ղ., & Արոնյան Լ. Գ. (2021). ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. Արդի հոգեբանություն, 4(1 (8), 32–39. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.032

Issue

Section

Articles