ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՎԱՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՈՒՄԸ ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.049Keywords:
ֆուտբոլի մրցավար , հոգեբանական հարմարում , տեսողական հիշողություն , ըմբռնման խորություն, դինամիկ ուշադրություն , համարձակություն , վճռականություն , հուզական կայունություն , հակազդեցությունAbstract
Հոդվածում ամփոփ ներկայացված է ֆուտբոլի մրցավարի գործու- նեության հուսալիությանը վերաբերող շուրջ 10 տարիների գիտահե- տազոտական աշխատանքի արդյունքները: Երկարատեւ աշխատանքի ընթացքում կատարվել է մրցավարի անհատական-հոգեբանական առանձնահատկությունների համալիր ուսումնասիրում: Հետազոտության արդյունքներով բացահայտվել են ֆուտբոլի մրցավարների գործունեու- թյան հուսալիությունն ապահովող հոգեբանական կարեւոր բաղադրա- տարրերը, ինչպես նաեւ մրցավարի մասնագիտական պատրաստության համակարգի կառուցվածքային հոգեբանական որոշ առանձնահատ- կություններ: Ֆուտբոլի մրցավարի գործունեության համալիր ուսումնասիրու- թյունից պարզ դարձավ, որ հոգեբանական հարմարումը ժամանակակից պահանջներին հնարավոր է, սակայն դրա համար հարկավոր է մասնա- գիտական նոր գիտելիքների ձեռք բերում եւ հոգեբանական պատշաճ պատրաստվածություն: Միեւնույն ժամանակ, համաշխարհային փորձից պարզ է դառնում, որ ժամանակակից ֆուտբոլում մրցավարությունն առանց տեխնիկական միջամտության չի կարող լինել անսխալ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Արդի հոգեբանություն
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.