ՍՊԱՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Authors

  • Ս․Մ․ Բաղդասարյան ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.073

Keywords:

սպաներ, հուզական բանականություն, հույզերի կառավարում, ինքնամոտիվացիա

Abstract

Զինվորական գործունեությունը առանձնահատուկ տեսակի գործունեություն է, որը կապված է ռիսկերի, ճգնաժամային իրավիճակների, բարդ մասնագիտական առաջադրանքներ կատարելու, հուզական լարվածության հետ: Նման պայմաններում զինծառայողները պետք է ունենան կրթվածության պատշաճ մակարդակ, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստությունը: Թվարկված գործոնների շարքում մեծ կարեւորություն է ձեռք բերում հուզական կայունությունը պայմանավորող գործոն՝ հուզական բանականությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս արագ կերպով կայացնելու ճիշտ որոշումներ, նպաստում է կանխել աշխատանաքային գործունեության ընթացքում ծագող գժտությունները, պահպանել հանգստություն եւ դատողականություն: Ուստի  հուզական բանականության զարգացումը դառնում է ռազմական ոլորտում առաջնային խնդիր: Հոդվածում վերլուծվում են սպաների հուզական բանականության նախնական ուսումնասիրության արդյունքները, որոնք ներկայացված են նաեւ՝ ըստ տարիքային կազմի: Սպաների մոտ զարգացման ցածր մակարդակում են սեփական հույզերի կառավարման եւ ինքնամոտիվացիայի ընդունակություն- ները, նրանք դժվարությամբ են կառավարում հուզական դրսեւորումները, ինչպես նաեւ սեփական վարքը:

Downloads

Published

2021-10-02

How to Cite

Բաղդասարյան Ս. (2021). ՍՊԱՆԵՐԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. Արդի հոգեբանություն, 4(2 (9), 73–79. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.073

Issue

Section

Articles