ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՐԸ ՔՈՎԻԴ-19-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՎԱՐՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.229Keywords:
Քովիդ-19, կանխարգելիչ վարք, առողջությանն առնչվող համոզմունքներ, առողջությանն ուղղված վարք, ռեգրեսիոն վերլուծություAbstract
Համոզմունքները նշանակալի կանխատեսող գործոն են վարքի, այդ թվում՝ առողջությանը միտված վարքի կարգավորման մեջ։ Ըստ առողջության վերաբերյալ համոզմունքների մոդելի՝ մարդիկ կարող են դրսեւորել կամ փոխել այս կամ այն վարքը՝ կախված առողջության եւ հիվանդության իրենց ընկալում- ներից: Ներկայացված հետազոտությունն անդրադառնում է համոզմունքներին, որոնք առնչվում են Քովիդ-19-ի կանխարգելմանն ուղղված վարքին։ Ուսումնասիրության նպատակներն են՝ դուրս բերել Քովիդ-19-ին առնչվող կանխարգելիչ վարքում առողջությանն առնչվող համոզմունքների կանխորոշիչ նշանակությունը, Քովիդ-19-ին առնչվող համոզմունքների եւ վարքային միտում- ների բովանդակային յուրահատկությունները: Հետազոտության ընտրանքը բաղկացած է 237 մասնակիցներից (64,1% կին, M = 29,75; SD = 10,693; միջակայք = 18-58), իրականացվել է քանակական տվյալների ռեգրեսիոն վերլուծություն։ Տվյալների մեկնաբանությունում օգտագործվել են նաեւ զուգահեռաբար իրականացված որակական հետազոտության՝ խորքային հար- ցազրույցների որոշ արդյունքներ՝ թեմատիկ վերլուծությամբ։ Ստացված արդ- յունքների համաձայն՝ կանխարգելիչ վարքաձեւերը, մասնավորապես՝ ձեռքերի հաճախակի լվացումը կամ հաճախակի օգտագործվող իրերի ախտահանումը, տանից հաճախակի դուրս չգալը, դրսում դիմակ կրելը, ընկերների եւ հարազատների հետ հանդիպումից խուսափելը, կանխորոշվում են կանխխար- գելիչ վարքի արդյունավետության համոզմունքներով, հիվանդության ծանրության ընկալման եւ ընկալվող խոչընդոտների համոզմունքներով: Հաշվի առնելով համոզմունքների կանխորոշիչ դերը Քովիդ-19-ի կանխարգելմանն ուղղված վարքում՝ դրանց հետագա մանրամասն դիտարկումը կարող է նպաստել ինչպես համավարակի, այնպես էլ այլ մասշտաբային առողջա- պահական խնդիրների դեպքում անհատի կանխարգելիչ վարքագիծը բարելավելուն եւ խթանելուն:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.