ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՎ ՔԱՂՑԿԵՂԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈԳԵՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.237Keywords:
քաղցկեղ, տագնապ, հիվանդներ, հոգեվիճակ, դեպրեսիա, հաղթահարած։Abstract
Քաղցկեղը մահվան երկրորդ հիմնական պատճառն է աշխարհում եւ պատասխանատու է 2020 թ.-ին 10 միլիոն մահվան համար: Գլոբալ առումով, յուրաքանչյուր 6 մահվանից է 1-ը քաղցկեղի պատճառով է: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տասնամյակների ընթացքում առողջապահության որակը բարելավվել է, քաղցկեղը դեռեւս անորոշ եւ անկանխատեսելի հիվան- դություն է, որը թողնում է լուրջ եւ մեղմ հոգեբանական հետեւանքներ, որոնք հետապնդում են մարդուն նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց հետո։ Քաղցկեղը ազդում է հոգեկանի տարբեր ասպեկտների վրա, հատկապես անձի հուզական ոլորտի վրա։ Վախը, սթրեսը, տագնապը, տխրությունը եւ ֆրուստրացիան քաղցկեղի հետ առնչվող անձի ամենահաճախ հանդիպող հույզերն են։ Այս հետազոտության շրջանակներում մենք կփորձենք ցույց տալ քաղցկեղի ազդեցության սահմանները քաղցկեղով հիվանդ եւ քաղցկեղը հաղթահարած անձանց հոգեվիճակների վրա։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.