ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.275Keywords:
անձ, հետազոտություն, հոգեբանական դիրքորոշումներ, մասնագիտական զարգացումAbstract
Հոգեբանական գիտությունը փաստում է, որ անձը կարող է իր ներուժը ամբողջությամբ օգտագործել, եթե գործունեություն է ծավալում իր անձնային առանձնահատկությունների եւ աշխատանքային դիրքորոշումների հետ համատեղելի ոլորտում: Այս հանգամանքը վերջին շրջանում ուշադրության է արժա- նացել կառավարման ոլորտում, մասնավորապես՝ մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունների մշակման գործընթացում: Անձի եւ պաշ- տոնի համապատասխանեցման գործընթացը պահանջում է ոչ միայն կառա- վարչական մոտեցումներ, այլեւ հոգեբանական։ Մեր առջեւ խնդիր դրեցինք փոխակերպվող հասարակությունում ուսումնասիրել անձի սոցիալ-հոգեբանա- կան դիրքորոշումները աշխատանքային գործունեությունում: Հետազոտության համար ընտրվեց Օ. Ֆ. Պոտյոմկինայի սոցիալ-հոգեբանական դիրքորոշումների մեթոդիկան: Որպես հետազոտական խումբ ընտրվեցին 5-20 տարվա աշխատանքային փորձով տարբեր աստիճանի կառավարիչներ (n=860), ովքեր ունեն բարձրագույն կրթություն եւ աշխատում են մասնավոր կազմակերպու- թյունում: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ խմբում առավել արտահայտված են կողմնորոշում դեպի ազատություն, արդյունք եւ այլասիրու- թյուն, առավել քիչ՝ կողմնորոշում դեպի փող եւ իշխանություն ցուցանիշները։ Ստացվում է, որ այս խմբում նյութական մոտիվացիաները չեն կարող ազդել աշխատանքի որակի վրա նույնիսկ կատարողականության բարձր ցուցանիշնրի դեպքում: Սույն հետազոտությունն իրականացնելիս առաջադրվեց խնդիր՝ ուսումնասիրելու աշխատանքում ղեկավար եւ ոչ ղեկավար անձանց սոցիալ- հոգեբանական դիրքորոշումներում առկա տարբերումթյունները: Միայն մի չափանիշի (կողմնորոշում դեպի իշխանություն) դեպքում է, որ տարբերվում են ղեկավարների եւ ոչ ղեկավարների սոցիալ-հոգեբանական դիրքորոշումների ցուցանիշները, ինչը խոսում է այն մասին, որ ոչ ղեկավար խմբի հետազոտ- վողները ավելի քիչ են կողմնորոշված իշխանություն ունենալուն, քան ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.