ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԿՈԳՆԻՏԻՎ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.107Keywords:
հոգեբանական բարեկեցություն, մտածելակերպ, ինքնակարգավորման ֆոկուս, ռեգրեսիոն մոդելAbstract
Հետազոտությունն ուղղված է ուսումնասիրելու ուսանողների հոգեբանական բարեկեցությունը պայմանավորող անձի կոգնիտիվ եւ մոտիվացիոն գործոնների տարբերությունը՝ կախված սեռից։ Հոգեբանական բարեկեցու- թյունը չափվել է Վարվիկ-Էդինբուրգի հոգեբանական բարեկեցության սանդ- ղակով (Warwick-Edinburgh Mental Well-Being Scale՝ WEMWBS)։ Որպես հոգե- բանական բարեկեցության պայմանավորող գործոններ՝ դիտարկվել են մտածելակերպը եւ ինքնակարգավորման վարքաձեւերը: Հետազոտությանը մասնակցել է 415 ուսանող (Mտ=20.4, SDտ=2.568), որոնց 63.5%-ը աղջիկ։ Սեռով պայմանավորված հոգեբանական բարեկեցությանը նպաստող գործոնների տարբերությունների բացահայտման նպատակով կառուցվել են երկու ռեգրեսիոն մոդելներ՝ տղաների եւ աղջիկների համար առանձին-ա- ռանձին։ Տղաների հոգեբանական բարեկեցությունը դրականորեն պայմա- նավորող մոտիվացիոն գործոն է միայն առաջխաղացման, իսկ աղջիկների դեպքում՝ առաջխաղացման եւ կանխարգելման ֆոկուսները: Մտածելակերպը նշանակալի գործոն չէ տղաների հոգեբանական բարեկեցության համար, սակայն զարգացմանն ուղղված մտածելակերպը դրական նշանակություն ունի աղջիկների հոգեբանական բարեկեցության համար։ Ուսումնասիրության արդյունքները հաստատում են այլ ուսումնասիրությունների արդյունքներ, ըստ որի առաջխաղացման ֆոկուսը կարեւոր կանխորոշող գործոն է հոգեբանական բարեկեցության համար, սակայն միեւնույն ժամանակ մատնանշում են գենդերային տարբերություններ հոգեբանական բարեկեցության կոգնիտիվ եւ մոտիվացիոն գործոնների միջեւ։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.