ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.127Keywords:
բազմամասնագիտական թիմ, աշակերտի հարմարում,, կազմակերպչական եւ հաղորդակցման հմտություններAbstract
Հասարակություն ինտեգրելու տեսանկյունից՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առաջնային խնդիր է համարվում ներառական կրթության կազմակերպումը: Պետական եւ հասարակական կազմակերպությունների կողմից շատ մեծ ու լուրջ աշխատանք է տարվում ներառման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։ Չնայած նրան, որ ընթանում են բարեփոխումներ, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման ոլորտում դեռեւս կան լուրջ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն եւ խնդիրների լուծ- ման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված: Այդ իսկ պատճա- ռով մեր նպատակն էր ուսումնասիրել, թե ի՞նչ հոգեբանական հիմնախնդիր- ներ եւ կարիքներ կան ներառական կրթական համակարգի կազմակերպման գործընթացում, որոնք խոչընդոտում են ՀՀ-ում այդ ծրագրի ընթացակարգի իրականացմանը։ Աշխատանքը նաեւ նպատակ էր հետապնդում բացահայ- տելու ուսուցչի գործոնը, որպես այդ գործընթացի կազմակերպիչ, որը նպաս- տում է ներառմանը։ Ձեւավորել էինք վարկած, ըստ որի ենթադրվում էր, որ ուսուցչի հաղորդակցման եւ կազմակերպչական ընդունակությունների բարձր մակարդակը ապահովում է եւ՛ հատուկ կարիքով երեխայի հարմարումը, եւ՛ ներառական գործընթացի հաջող իրականացումը։ Նա այս բոլոր փոխկապված խմբերի միջնորդն է։ Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ներառական ծրագրով սովորող աշակերտների մոտ, հոգեբանական հարմարման հետ կապված, նշանակալի խնդիրներ չարձանագրվեցին, ավելին, ստացվում է, որ ուսուցիչների կազմակերպչական եւ հաղորդակցման հմտությունների դրական փոփոխությունը աշակերտների հարմարման դրա- կան դինամիկայի հետ ուղղիղ կապ ունի։
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.