ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Authors

  • Ն․ Ա․ Ալավերդյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.003

Keywords:

սոցիոմշակութային արժեքներ, անկանխատեսե- լիություն, անորոշություն,, արդիականացում, սպառողական արժեքներ,, երկփեղկված աշխարհայացք,, փոխակերպում

Abstract

Հոդվածը սոցիալական նոր իրականության եւ վերափոխվող արժեքների դերի մասին է, որը արդիական է ոչ միայն փիլիսոփայական եւ հոգեբանա- կան, այլեւ քաղաքական, բարոյական տեսանկյուններից եւ առանցքային տեղ է զբաղեցնում մարդկանց վարքաձեւերում եւ մտակեցվածքում։ Այդ պատ- ճառով էլ ժամանակակից հասարակության արժեքների նորովի իմաստա- վորումը դարձել է սոցիալական կյանքի արդիականացման կարեւոր պայման։ Հետազոտության նպատակը սոցիալական նոր իրականության եւ վերափոխ- վող արժեքների սոցիալ-փիլիսոփայական եւ հոգեբանական վերլուծությունն է, դրանց շարժառիթների եւ մեխանիզմների ձեւավորման հիմնախնդիրները, որոնց օգնությամբ իրականացվում է սոցիալական համակարգերի անխա- փան գործառությունը։ Համակարգվել եւ համակողմանիորեն վերլուծվել են սոցիալական նոր իրականության վերափոխվող արժեքները։ Առաջադրվել է այն միտքը, որ կտրուկ փոփոխությունները իրենց հետ բերում են ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծման եւ գործառության անհրաժեշտություն, այլեւ հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Բազմաթիվ հարցադրումների եւ դրանց տրված լուծում- ների շնորհիվ որոշակիորեն հաղթահարվել են առաջ քաշված խնդիրները, մյուս կողմից ցույց է տրվել ժամանակակից մարտահրավերները կենսունակ դարձնելու հիմնախնդիրները։ Յուրաքանչյուր հասարակության կյանքի մշա- կույթը սոցիոմշակութային արժեքների այն համակարգն է, որի օգնությամբ մարդիկ սոցիալիզացվում եւ ձեւավորում են աշխարհի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում տվյալ հասարակության արժեքների վերափոխման, նորմերի ու արժեքների վերար- տադրության եւ դրանց շարժառիթների ու մեխանիզմների վերափոխման, որոնք էլ նպաստում են փոխակերպվող հասարակության սոցիոմշակութային վիճակը եւ գործառության առանձնահատկությունները բնութագրող կատեգո- րիալ համակարգի ձեւավորմանն ու բովանդակային հստակեցմանը։

Downloads

Published

2022-01-17

How to Cite

Ալավերդյան Ն. Ա. . (2022). ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ. Արդի հոգեբանություն, 5(1(10), 3–10. https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.003

Issue

Section

Articles