ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԽԱԼԸ (ՖՈՐԵՐԻ ԷՖԵԿՏ) ՎԱՐՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.056

Keywords:

անձնական ստուգման սխալ, Ֆորերի էֆեկտ, փողի պատրանք, վարքագծային ֆինանսական խեղաթյուրումներ

Abstract

Հետազոտական աշխատանքի հիմնական նպատակն է հասկանալ անձնական հաստատման սխալի փոխհարաբերությունը, որը նաեւ կոչվում է Ֆորերի էֆեկտ կամ Բարնումի էֆեկտ, վարքագծային ֆինանսների հիմնա- կան սխալներից մեկի՝ դրամային պատրանքի հետ: Անցած տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք որոշ անձնային գործոններ, որոնք որոշում են դրամական պատրանքի դրսեւորումը, ինչպիսիք են սուբյեկտիվ վերահսկողությունը, ձգտումների մակարդակը եւ այլն: Բոլոր տվյալները մեզ ստիպում են ենթադրել, որ դրամային վարքի կարգավորիչներից մեկը հեղի- նակության նկատմամբ հավատն է եւ փորձագիտական կարծիքին ենթարկ- վելը, որը կարող է չափվել անձնային հաստատման սխալի դրսեւորման մա- կարդակով։ Սա նշանակում է, որ մարդիկ դյուրահավատ են, քանի որ կարծում են, որ տեղեկատվությունն իրենց է վերաբերում միայն այն դեպքում, երբ իրականում տեղեկատվությունը ընդհանուր է: Հետազոտությունը նպա- տակ ունի ուսումնասիրել եւ հասկանալ դրամային պատրանքի դրսեւորումը մարդկանց մոտ, ովքեր գտնվում են անձնային հաստատման սխալի ազդեցության ներքո (Ֆորերի էֆեկտ): Սա կարող է օգնել մեզ ավելի խորը պատկերացում կազմել դրամային պատրանքի երեւույթի մասին, որն օրեցօր ավելի լայնորեն է ազդում մեր ֆինանսական վարքագծի վրա:

Downloads

Published

2022-01-17

How to Cite

Հայրապետյան Դ. Ռ. . (2022). ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԽԱԼԸ (ՖՈՐԵՐԻ ԷՖԵԿՏ) ՎԱՐՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. Արդի հոգեբանություն, 5(1(10), 56–62. https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.056

Issue

Section

Articles