ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՈՐՈՇԻՉ ԴԵՐԸ COVID-19-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՄԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.063

Keywords:

Առողջությանն ուղղված համոզմունքների մոդել, կանխարգելող, կուտակող եւ օգնող վարքաձեւեր, Covid 19-ից վախ

Abstract

Առողջ վարքի իրազեկման եւ կրթական ծրագրերում վերջերս մեծ տեղ են զբաղեցնում աշխատանքներ՝ ուղղված մարդկանց համոզմունքների ձեւավորմանը: Շատ ուսումնասիրություններում փաստվում է, որ համոզմունք- ները նպաստում են կանխարգելիչ եւ առողջությանն ուղղված վարքի ձեւավորմանը: Սույն հետազոտության նպատակն է դուրս բելել Covid-19-ի ազդեցության, կանխարգելման եւ հաղթահարման մասին համոզմունքների կանխորոշիչ դերը տարբեր վարքաձեւերում, որոնք արտահայտված են եղել համաճարակին հարմարվելու մարդկանց վարքում։ Հետազոտական տվյալները հավաքագրվել են առցանց՝ 2020 թ.-ի մայիս-հունիս ամիսներին` ընդհանուր թվով 237 մասնակիցներից (64,1% կին, M=29,75; SD=10,693; Range=18-58): Հիերարխիկ ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տվել, որ կանխարգելող վարքաձեւի համար նշանակալից կանխորոշիչ դեր ունեն սեռի գործոնը, վիրուսի ազդեցության ուժգնության, կանխարգելիչ գործողու- թյունների կիրառման արդյունավետությունը եւ խոչընդոտների առկայության համոզմունքները, ինչպես նաեւ Covid-ից վախը։ Կուտակող վարքաձեւի համար վիճակագրորեն նշանակալից են տնտեսական կարգավիճակի եւ կանխարգելիչ գործողությունների համոզմունքը։ Օգնող վարքաձեւի համար վիճակագրորեն նշանակալից են սեռի, կորոնավիրուսով վարակված լինելու եւ Covid-19-ից վախի գործոնները եւ նշանակալից չեն համոզմունքները։ Ուսումնասիրության արդյունքները հնարավորություն են տալիս հասկանալու Covid-19-ի վերաբերյալ համոզմունքների եւ այլ զուգակցող գործոնների դերը տարբեր վարքաձեւերի դրսեւորման համար։

Downloads

Published

2022-01-17

How to Cite

Խաչատրյան Ն. Գ. ., & Գրիգորյան Ա. . (2022). ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՈՐՈՇԻՉ ԴԵՐԸ COVID-19-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՄԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐՈՒՄ. Արդի հոգեբանություն, 5(1(10), 63–72. https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.063

Issue

Section

Articles