ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՁԳՏՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.073Keywords:
սուբյեկտիվ բարեկեցություն, հաջողությունների հասնելու ձգտում, ուսանող, կյանքից բավարարվածությունAbstract
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ցածր եւ բարձր կուրսերի ուսանողների սուբյեկտիվ բարեկեցության եւ հաջողությունների հասնելու ձգտման հարաբերակցությունը։ Արդյունքները վկայում են, որ ուսանողների շրջանում սուբյեկտիվ բարեկեցության ամենաբարձր ցուցանիշները դրսեւորվում են խաղաղություն, առողջություն, երջանկություն, լինելիություն սանդղակներում, ինչն ակնհայտորեն կապված է մեր երկրի ներկայիս պայմանների հետ՝ պայմանավորված պատերազմական ու համաճարակային իրավի- ճակով։ Ուսանողները հոգեբանական, ֆիզիկական եւ հոգեւոր բարեկե- ցությունը գերադասում են սոցիալական եւ նյութական բարեկեցությունից։ Ուսանողների շրջանում բարձր է ցանկալի նպատակի համար հաջողության հասնելու մոտիվացիան։ Բարձր կուրսերի ուսանողներն ավելի բավարարված են կյանքի բոլոր ոլորտներից։ Բարձր կուրսեցիների հաջողության հասնելու մոտիվացիան ավելի բարձր է, քան ցածր կուրսերի ուսանողներինը։ Հաջողության հասնելու մոտիվացիայի բարձր մակարդակ ունեցող ուսանողներն ունեն կյանքից բավարարվածության ավելի բարձր մակարդակ։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.