ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.083Keywords:
մասնագիտական այրում, աշխատունակություն, մասնագիտական աշխատունակություն, առցանց ուսուցումAbstract
Մարդու կյանքում մեծ դեր եւ նշանակություն ունի մասնագիտական գոր- ծունեության իրականացումը։ Մասնագիտական գործունեությունը նպաստում է գիտելիքների եւ կարողությունների զարգացմանը, ապահովում է անձնային եւ մասնագիտական աճը։ Միեւնույն ժամանակ՝ մասնագիտական գործունեությունը կարող է վնաս հասցնել անձի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, առաջացնել մասնագիտական այրում։ COVID-19-ի պատճառով անցումն առցանց ուսուցման, կրթական համա- կարգում աշխատողների, մասնավորապես՝ ուսուցիչների, առաջ բերեց մի շարք հոգեբանական խնդիրներ: Առցանց ուսուցումը հանդես եկավ որպես կատալիզատոր, որն արագացրեց հոգեֆիզիկական ախտանշանների առա- ջացումն ու խորացումը։ Անմիջական միջանձնային շփման, հուզական կապի բացակայությունը, տեխնիկական զանազան խնդիրները, համակարգչային գիտելիքների ցածր մակարդակը, առցանց գործիքներին չտիրապետելը, մեկուսացումն ու մշտական վախի մեջ ապրելը հանգեցրեցին օրգանիզմի հյուծ- վածությանն ու աշխատունակության անկմանը։ Այն հատկապես ակնհայտ դրսեւորվեց քաղաքներում աշխատող ուսուցիչների մոտ: Հոդվածում քննարկվում են մասնագիտական այրման առաջացման պատճառներն ու դրսեւորումները: Մասնագիտական այրումը ոչ միայն կոնկրետ անձին է վնաս հասցնում, այլեւ՝ հասարակությանը. վտանգի է ենթարկվում նրա տնտեսական եւ հոգեհուզական վիճակը: Ներկայացված են նաեւ աշխատունակության վրա ազդող հոգեբանական գործոնները, մասնագիտական աշխատունակության կապը մասնագիտական այրման հետ: Կատարվել է հետազոտություն 280 ուսուցիչների հետ, որի արդյունքում բացահայտվել է, որ վերջիններիս մոտ կա եւ՛ մասնագիտական այրում, եւ՛ աշխատունակության անկում, եւ որ քաղաքի ուսուցիչների մոտ դրանց ցուցանիշները մոտավորապես երկու անգամ բարձր են:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.