ՑԿՅԱՆՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԻՋՈՑ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.099Keywords:
ցկյանս կրթություն, ցկյանս ուսումնառություն, շարունակական, կրթություն, ֆորմալ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթությունAbstract
Սույն հոդվածում վերլուծվում են ցկյանս ուսումնառության տեսական հիմքերը՝ որպես ժողովրդավարական հասարակությունում ապրելու եւ ան- ընդմեջ զարգանալու անձի հնարավորություններ: Ցկյանս կրթությունը, ըստ գոյություն ունեցող հայեցակարգի, ենթադրում է, որ անձին անհրաժեշտ է շարունակաբար սովորել, ձեռք բերված գիտելիքները, հմտությունները եւ կարողությունները թարմացնել` ֆորմալ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթություն ստանալով: Հոդվածում տրված են տեղական եւ արտասահմանյան գրակա- նության մեջ ներառված ցկյանս ուսումնառության սահմանումները, չափա- նիշները, Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված նպատակները: Մանրամասն վերլուծված են ինչպես արտերկրի հեղինակների փորձը, մոդել- ները եւ զեկույցները, այնպես էլ մեր հանրապետության տարբեր մասնա- գետների մոտեցումները: Կրթության զարգացման եւ բարեփոխումների քաղաքականության մշակման գործընթացում հաշվի է առնվել տվյալ երկրի պատմական եւ սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները։ «Ցկյանս կրթության» գործընթացը կարող է փոխել տվյալ երկրի կրթության ոլորտի, այդ թվում նաեւ մասնագիտական կրթության տեսությունն ու պրակտիկան։ Կատարված տեսամեթոդոլոգիական վերլուծությունը թույլ է տվել են- թադրել, որ գրեթե բոլոր եվրոպական երկրները, նաեւ Չինաստանն, անցել են մեծահասակների կրթությունից դեպի շարունակական կրթության, այնու- հետեւ՝ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության ճանապարհը:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.