ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՅԻ ՀՐԱԲԽԱԾԻՆ ՀԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՌԻԹՄԻԿ-ԶՈԼԱՎՈՐ ԴԱՅԿԱՆԵՐԻ ՑԵՈԼԻՏԱՑՄԱՆ ԴԻՍԿՐԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Հ. Պ. Գույումջյան ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C.2006.40.2.121

Keywords:

zonality in zeolitical dikes, Alaverdi, Kapan, simmetrical-striped dikes

Abstract

Ալավերդիի և Կապանի հանքային դաշտերում բազալտոիդային կազմի ցեոլիտացված դայկաներում սիմետրիկ զոնայականությունը ցեոլիտների դիսկրետ (ընդհատ) բաշխման արդյունք է ապարներում: Ընդհատությունն արտահայտվում է ցեոլիտների քանակության կտրուկ փոփոխությամբ պրոտոտեկտոնական երկայնակի ճեղքերին և մագմայի հոսքին ուղղահայաց ուղղությամբ: Այս դայկաներում ռիթմիկ-զոլավորության գլխավոր պատճառը ֆրագմենտար (հատվածային) դիֆուզիոն մետասոմատիզմն է, երբ ցեոլիտացումը զարգանում է մազանոթային (կապիլյար) ծակոտկեն միջավայրում քիմիական տարրերի կայուն կողմնորոշված տեղաշարժման պայմաններում բազմաթիվ ֆրոնտալ ուղիներով՝ պրոտոտեկտոնական երկայնակի ճեղքերով, տվյալ դեպքում դայկաների կենտրոնական-առանցքային մասերից դեպի նրանց կոնտակտային մակերևույթը: Ցեոլիտացման հետևանքով երևակված գլխավոր տեքստուրաները ժառանգված են արտաքուստ համասեռ թվացող բագալտոիդային կազմի դայկաներում մագմայի հոսքի ուղղություններից: Սև-սպիտակ ուղղաձիգ շերտավորումը ոիթմիկ-զոլավոր դայկաներում, որը պայմանավորված է ցեոլիտացված բաց գույնի (մետասոմատիկ նոր առաջացումներ) և մագմատիկ մուգ գույնի (չփոփոխված առաջնային ապարներ) գոլերով, ըստ էության հետերոգեն է (տարածին) և առաջացել է մագմատիկ ու մետասոմատիկ պրոցեսների արդյունքում:

Published

2006-05-30

How to Cite

Գույումջյան Հ. Պ. (2006). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՅԻ ՀՐԱԲԽԱԾԻՆ ՀԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՌԻԹՄԻԿ-ԶՈԼԱՎՈՐ ԴԱՅԿԱՆԵՐԻ ՑԵՈԼԻՏԱՑՄԱՆ ԴԻՍԿՐԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 40(2 (210), 121–130. https://doi.org/10.46991/PYSU:C.2006.40.2.121

Issue

Section

Երկաբանություն