ԳԵՈՖԻԼՏՐԱՑԻԱՅԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՇԻՐԱԿԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԳԵՈՖԻԼՏՐԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.1.102Keywords:
ground water, Shirak basin, 3-D conceptual modelAbstract
Հոդվածում ներկայացված են գեոֆիլտրացիայի մոդելավորման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև Շիրակի գոգավորության եռաչափ կոնցեպտուալ գեոֆիլտրացիոն մոդելի նկարագրությունը: Մոդելի կառուցման համար օգտագործվել են տվյալ տարածքի 1:100000 մասշտաբի տոպոգրաֆիական հիմքը, նույն մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզը, ինչպես նաև այն հորատանցքերի տվյալները, որոնք փոխվել են վերջին 60 տարիների ընթացքում: Երկայնական և լայնական ուղղություններով կառուցված կտրվածքների և տարբեր ինտերպոլյացիոն մեթոդների օգնությամբ ստացվել է եռաչափ հիդրոստրատիգրաֆիական մոդել: Նշված մոդելի առանձնահատկություններից է ճկունությունը ձևափոխությունների նկատմամբ, ինչը թույլ է տալիս տվյալ շրջանի վերաբերյալ նոր փաստացի նյութերի ձեռք բերման դեպքում շատ արագ այն ձևափոխել:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2007 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.