ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲԵՐՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Authors

  • Վ․ Ա․ Մեթանջյան ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան
  • Ֆ․ Դահան Գոու ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան
  • Ռ․ Գ․ Գևորգյան ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.1.138

Keywords:

Lake Sevan, linear erosion, eczogenic processes

Abstract

Էկզոգեն երկրաբանական պրոցեսների մեծ մասի արտահայտման ինտենսիվությունը և բնութագրումը նախանշվում են լեռնային երկրների բազմաթիվ ձևաչափական պարամետրերով: Հենց դրանով է պայմանավորված Սևանա լճի ավազանում ձևաչափական հետազոտական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը: Հայտնի է, որ ռելիեֆի թեքության աստիճանը ազդում է էկզոգեն էրոզիոն պրոցեսների ինտենսիվության վրա: Հարթ և գծային էրոզիայի ակտիվությունը զգալի զարգանում է լանջի թեքության աճին զուգընթաց: Ձևաչափական և գեոմորֆոլոգիական տվյալների անալիզը ցույց է տվել, որ ոչ մեծ թեքություն ունեցող լանջերը ավելի լուսավոր են, նրանք աչքի են ընկնում էկզոգեն պրոցեսների առավել ակտիվությամբ և ինտենսիվ կտրտվածությամբ: Բերվածքների զարգացման տենդենցը կախված է լեռնային լանջերի թեքության աճից և լանդշաֆտի անտրոպոգեն բեռնվածությունից: Սևանի ավազանի էկոլոգիական արդի վիճակը թելադրում է մոնիտորինգի անցկացում, շրջակա միջավայրի բարելավում և պաշտպանման հայեցակարգի մշակում:

Published

2007-03-05

How to Cite

Մեթանջյան Վ. Ա., Դահան Գոու Ֆ., & Գևորգյան Ռ. Գ. (2007). ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲԵՐՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 41(1 (212), 138–145. https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.1.138

Issue

Section

Աշխարհագրություն