ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԹՐՈՊՈԳԵՆ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2009.43.3.031Keywords:
Ararat Valley, Artashat meteorological station, natural and anthropogenous climatic changesAbstract
Հոդվածում՝ ըստ Արտաշատի օդերևութաբանական կայանի 1948–2007 թթ. ժամանակահատվածի տվյալների, ուսումնասիրվում է Արարատյան դաշտում մակերևութային օդի ջերմաստիճանի և տեղումների փոփոխականությունը։ Կազմվել են օդի ջերմաստիճանի և տեղումների միտումները տարբեր ժամանակահատվածների համար և գնահատվել դրանց վիճակագրական նշանակությունը: Դիտարկվում է օդի ջերմաստիճանի միջտարեկան փոփոխականությունը Հայաստանում (13 եղանակային կայան) գլոբալ ջերմաստիճանի փոփոխությունների ազդեցության տակ: Դա քանակականացնելու համար պարզ գծային կապ է հաստատվում (ռեգրեսիա) այս կայաններում օդի միջին սեզոնային և տարեկան միջին ջերմաստիճանների և համապատասխան գլոբալ ջերմաստիճանների միջև: Հայաստանում մակերևութային օդի ջերմաստիճանի տատանումներ են հայտնաբերվել գլոբալ ջերմաստիճանների ազդեցության տակ։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2009 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.