ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԶՈԶՈՅԻ ՕՖԻՈԼԻԹՆԵՐԻ ՈՒԼՏՐԱՄԱՖԻՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ-ՄԻՆԵՐԱԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Authors

  • Վիլեն Ա․ Աղամալյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան
  • Տիգրան Կ․ Լորսաբյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2010.44.1.011

Keywords:

Oceanic Mantle Harzburgites, Armenian ophiolites, ultramafites of Armenia, serpentinization, Opx–Ol–Cpx diagram, lherzolites, pyroxenites, wehrlites, gabbro

Abstract

Հոդվածում բերվում է CIPW մեթոդով Հայաստանի ուլտրամաֆիտների նորմատիվ-միներալոգիական վերլուծությունը նրանց սկզբնական միներալային կազմի պարզաբանման նպատակով, որը քողարկված է համընդհանուր սերպենտինացումով: Համաձայն միջազգային տերմինաբանական հանձնաժողովի կողմից առաջադրված դասակարգմանը ըստ արդիական Opx–Ol–Cpx դիագրամի (1991)՝ Հայաստանի ուլտրամաֆիտներում կտրուկ գերակշռում են օվկիանոսային մանտիայի կազմի հարցբուրգիտները, ինչը հատուկ է HOT տիպի արագ սպրեդինգի պայմաններում կազմավորված օֆիոլիթներին: Պարզված է նաև, որ քրոմիտային հանքայնացումով դունիտները, լերցոլիտները, վերլիտները, պիրոքսենիտները և զանազան գաբրոները կազմում են Հայաստանի օֆիոլիթների շերտայնացված համալիրը:

Published

2010-03-18

How to Cite

Աղամալյան Վ. Ա., & Լորսաբյան Տ. Կ. (2010). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԶՈԶՈՅԻ ՕՖԻՈԼԻԹՆԵՐԻ ՈՒԼՏՐԱՄԱՖԻՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ-ՄԻՆԵՐԱԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 44(1 (221), 11–18. https://doi.org/10.46991/PYSU:C/2010.44.1.011

Issue

Section

Երկաբանություն