ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ԿԱՐՄՐԱԳՈՒՅՆ ՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԳՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.1.003Keywords:
Central Iran, red pigment, Low Red Formation, diagenetic processesAbstract
Հոդվածում բերվում են Կենտրոնական Իրանի ստորին կարմրագույն ֆորմացիայի (ՍԿՖ) հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել են կարմիր պիգմենտի առաջացման պատճառները պարզելու նպատակով: Այս մայրցամաքային ֆորմացիան ունի ստորին օլիգոցենի հասակ և կազմված է կոնգլոմերատներից, ավազաքարերից, կրաքարերից և արգիլիթներից: Նկարագրվող ֆորմացիայի շերտերի վրա աններդաշնակ տեղադրված են Կում ֆորմացիայի ծովային առաջացումները: Հետազոտված շերտերի միներալային կազմը և տեքստուրային առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ ՍԿՖ-ի ապարները ի սկզբանե ներկված չեն եղել, գունավորող նյութի մի մասը տեղափոխվել է նստվածքառաջացման գոտուց: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դիագենետիկ պրոցեսները կարևորագույն դեր են խաղացել նստվածքների գունավորման գործում:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2011 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.