ԱԼԻ ԱԲԱԴԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.2.017Keywords:
Central Iran, Ali-Abad, Oligocene porphyrytic granite, Miocene quartz-monozodiorite, Mid-Cenozoic eraAbstract
Կենտրոնական Իրանի էոցենի պղնձի հանքավայրը գտնվում է հրաբխային աղեղի սահմաններում: Այն հսկվում է օլիգոցենի պորֆիրանման գրանիտներով, որոնց մեջ ներդրվել են միոցենի ինտրուզիվ մարմինները՝ քվարցային մոնցոդիորիտներից մինչև գրանոդիորիտները: Ինտրուզիվ մարմինները ներդրվել են ուշ կավճի և էոցենի նստվածքային, հրաբխածին նստվածքային և հրաբխային ապարների մեջ: Գլխավոր և ուղեկից միներալները այլ պետրոգրաֆիական տվյալների հետ թույլ են տալիս հաստատելու, որ պղինձ պարունակող ինտրուզիվ ապարները պատկանում են առաջին տիպի հրաբխային գրանիտոիդների շարքին: Պորֆիրանման ինտրուզիվներում և նրանց շրջակա ապարներում առանձնացվել են հիդրոթերմալ փոփոխությունների 4 գոտիներ: Կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Ալի Աբադի հանքավայրը ըստ Cu-Mo պարունակության բնութագրվում է որպես տիպիկ Cu-Mo պորֆիրային, որը ձևավորվել է միջին կայնոզոյում աղեղաձև միջավայրում:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2011 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.