ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉՔԵՄԲՐԻԻ ՔԱՍԱԽԻ ՇԵՐՏԱԽՄԲԻ ՄԵՏԱՄՈՐՖԻԶՄԻ ԹԵՐՄՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՖԻԲՈԼԱՅԻՆ ԹԵՐՄՈԲԱՐՈՄԵՏՐԻ ՄԻՋՈՑՈՎ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.3.003Keywords:
Precambrian Kasakh suite, green-schist facies, prograde magneziohornblende-tchermakite, retrograde magnezio-hornblende-actinolite zonation, primary-magmatic hornblendeAbstract
Որոշվել են Հայաստանի մինչքեմբրիի հիմքի ապարների թերմոդինամիկական մետամորֆիզմի պայմանների (P, T) արժեքները` ամֆիբոլային թերմոբարոմետրի միջոցով, ըստ ամֆիբոլների 104 միկրոզոնդային քիմիական անալիզների տվյալների: Այդ չափումները կատարվել են Քասախի միչնքեմբրիի հասակի օֆիոլիթային մետաբազալտային ամֆիբոլիթային շերտախմբի երկու նմուշների վրա: Բնորոշվել է մետամորֆիզմի ընդհանուր հետագիծը` միջին աստիճանի ամֆիբոլիթային ֆացիայի և կանաչ թերթաքարային ֆացիայի հետևյալ սահմաններում` T=420–640℃ և P=1,6–5,7 kbr, ցածր գեոթերմիկ գրադիենտով` 12℃/կմ: Հայտնաբերվել են ամֆիբոլներում պրոգրադային մագնեզիո-հորնբլենդ-չերմակիտ տիպի և ռետրոգրադային մագնեզիո-հորնբլենդ-ակտինոլիթ տիպի զոնալականություն, ինչպես նաև կերսուտիտի մնացորդներ: Վերջիններս պահպանվել են մագմատիկ հորնբլենդից:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2011 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.