ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՈԼԻԹԱՅԻՆ ՏՈՒՖԵՐԻ ՏՐԻՏԻՈՒՄԱՅԻՆ ՋՈՒՐ ԿԼԱՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՑ ԹՈՂԵԼՈՒ ԿԻՆԵՏԻԿԱՆ

Authors

  • Շահեն Վ․ Խաչատրյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2014.48.2.009

Keywords:

heavy water, zeolite bearing tuff, sorption-desorption, acid environment, clinoptilolite

Abstract

Ուսումնասիրվել է Հայաստանի բնական ցեոլիթների սորբցիոն-դեսորբցիոն հատկությունները: Պարզվել է, որ Հայաստանի (Նոյեմբերյանի շրջան) ցեոլիթակիր տուֆը HTO+H2O համակարգից ծանր ջուրը առանձնացնելու կարողություն ունի: Կլանված ծանր ջրի քանակը մեծանում է ցեոլիթային տուֆում ցեոլիթի քանակի ավելացման զուգընթաց: Ծանր ջրի դեսորբցիայի չափը կախված է ցեոլիթային ֆազի քանակից, հատիկների չափերից, շրջապատող լուծույթի քիմիական կազմից և ջերմաստիճանից: Շրջապատի լուծույթի ջերմաստիճանի իջեցումը 90-ից 25℃ և կլանիչի հատիկների չափերի մեծացումը 20-ից 80 միկրոն նվազեցնում են դեսորբցիան: Շրջապատի թթվայնությունը նպաստում է ցեոլիթային տուֆից ծանր ջրի ամբողջական դեսորբցիային:

Downloads

Published

2014-08-08

How to Cite

Խաչատրյան Շ. Վ. (2014). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՈԼԻԹԱՅԻՆ ՏՈՒՖԵՐԻ ՏՐԻՏԻՈՒՄԱՅԻՆ ՋՈՒՐ ԿԼԱՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՑ ԹՈՂԵԼՈՒ ԿԻՆԵՏԻԿԱՆ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 48(2 (234), 9–15. https://doi.org/10.46991/PYSU:C/2014.48.2.009

Issue

Section

Երկաբանություն